Այսու տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միաստւածային կրօնների նահատակների մեծարման արարողութիւնը, տեղի է ունենալու՝ հինգշաբթի, 6 փետրւար 2025 թւականին (18 բահման)՝ Հրեաների գերեզմանատնում:
Երթեւեկութեան համար նկատի են առնւել հանրակառքեր, որոնք մեկնելու են ժամը՝ 12:00-ին, հետեւեալ վայրերից՝
Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից
Սասուն քաղաքամասի «Մասիս» անուշարանի մօտից
Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու մօտից
Ցանկալի է մեր համայնքի անդամների մասնակցութիւնը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ