Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մեծարւեց կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումնրի շրջանակում, հինգշաբթի՝ փետրւարի 6-ին համայն երկրում մեծարւեց նահատակների յիշատակը:

Այդ առիթով, իւրաքանչիւր տարի Աստւածային կրօնների հետեւորդների եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման յիշատակը տեղի է ունենում կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների շիրիմների մօտ: Այս տարի նախաձեռնութեամբ Թեհրան նահանգի նահատակների եւ անձնուրացների հիմնարկի՝ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման 19-րդ միջոցառումը տեղի ունեցաւ հրեաների գերեզմանատանը:

Արարողութեանը ելոյթներով հանդէս եկան Նահատակների հիմնարկում «Վալի ֆաղիհ»-ի ներկայացուցիչ հոջ. Մուսաւին, Թեհրան նահանգի քաղաքների նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան պատասխանատու Հոսէյն Նասրօլլահը, Իսլամական խորհրդարանում հրեաների համայնքի պատգամաւոր Սամեհ Եահ Նաջաֆաբադին եւ ռաբբի՝ Իւնոս Համամի Լալեզարը: Վերջում գնահատւեցին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքներից մի քանիսը: Թեհրանահայ նահատակներից գնահատւեցին Վիգէն Կարապետեանի եւ Ռազմիկ Դաւթեանի ընտանիքները:

Ելոյթներից յետոյ բոլոր ներկաները ծաղիկներ խոնարհեցին նահատակների շիրիմներին եւ բանակի ուղղաթիռի միջոցով ծաղիկներ թափւեց շիրիմների վրայ:
Միջոցառմանը ներկայ էին պետական հիւրեր, Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ եւ հոգեւորականներ:

Արարողութեանը մասնակցել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամները, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, հայ նահատակների ընտանիքները եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ