Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶԵԿՈՅՑ՝ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

Անցնող տարիների ընթացքում իրարայաջորդ Թեմական խորհրդի կազմերը հայ նոր սերնդի բարձրագոյն կրթութիւն ստանալու խնդիրը կարեւորելով, փորձել են հնարաւոր բոլոր միջոցներով, ոչ-միայն քաջալերել՝ այլ նաեւ հովանաւորել եւ օժանդակել երիտասարդներին:

Այս ուղղութեամբ գործնական նշանակալից քայլերից է եղել Թեմական խորհրդի կողմից Ուսանողական ֆոնդի ստեղծումը, որը հիմնադրւել է «Շահվերդեան», «Պանիրեան» եւ «Դաւթեան» ֆոնդերի համատեղմամբ, որին ժամանակի Թեմական խորհուրդը եւս ներդրել է մի շօշափելի գումար, որպէսզի հնարաւոր լինի աւելի մեծ թւով ուսանողների օժանդակել:

Նշելի է, որ այս շրջանում եւս Ուսանողական Ֆոնդի անձնակազմը՝ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, ոչ մի ջանք չի խնայում իրեն վստահւած առաքելութիւնը լաւագոյն կերպով իրագործելու ուղղութեամբ:

Շաբաթ՝ 8 փետրւար 2025 թւականին, Թեմական խորհրդում մարմնի հետ կապ՝ տկն. Անի Միրզախանեանի ներկայութեամբ գումարւած Ուսանողական Ֆոնդի հերթական նիստի ընթացքում ընդհանուր անդրադարձ է կատարւել Ֆոնդի գործունէութեանը եւ ապագայ ծրագրերին:

Նշելի է, որ Ֆոնդի անձնակազմը վերջին ամիսների ընթացքում յաջողել է իր հովանաւորութեան ներքոյ գտնւող ուսանողների թիւը բարձրացնել եւ ներկայիս օժանդակում է շուրջ 40 ուսանող-ուհիների:

Թեմական խորհուրդը եւս երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով ուսումնասիրել է Ֆոնդին յատկացւած մայր գումարը բարերարների օժանդակութեամբ եւ հնարաւոր տարբերակներով յաւելելու ելքերը եւ 1403-1404 (2024-2025) ուս. տարեշրջանի Ա. Կիսամեակից սկսեալ տարեկան սակերը բոլոր մակարդակների համար 24.000.000.-ռիալից բարձրացրել է 80.000.000.-ռիալի, որը վճարւելու է երկու նւագով, իւրաքանչիւր կիսամեակ՝ 40.000.000.-ռիալ:

Ուսանողական Ֆոնդի անձնակազմը լիայոյս է, որ հնարաւորութիւն կունենայ աւելի մեծ թւով ուսանողների ներգրաւել եւ արդիւնաւէտ դերակատարութիւն ունենալ հայ ուսանող-ուհիների բարձրագոյն կրթութիւն ստանալու ճանապարհում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ