Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Միլիոնաւոր քաղաքացիներ մասնակցել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակին նւիրւած երթերին

Բահմանի 22-ի՝ Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի առիթով, ուրբաթ՝ փետրւարի 10-ին Իրանի բոլոր բնակավայրերում տեղի են ունեցել երթեր եւ հաւաքներ, որոնց մասնակցել են միլիոնաւոր քաղաքացիներ:

Մասնակիցները մէկ անգամ եւս իրենց հաւատարմութիւնն են յատնել Իսլ. յեղափոխութեան իդէալներին եւ վերահաստատել են իրենց ուխտը Յեղափոխութեան հիմնադիր-առաջնորդ՝ Իմամ Խոմէյնիի հանրահռչակած գաղափարների հետ:

Օրւայ կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Թեհրանի Ազադի հրապարակում, որի ընթացքում, ընդունւած աւանդոյթի համաձայն, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահը:

Ազադի հրապարակի հաւաքին մասնակցել է նաեւ Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը գլխաւորութեամբ՝ Թ. Հ. Թ. առաջնորդի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 15 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 16 Յուլիսի 2025;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հինգշաբթի 17 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Եղիսէի մարգարէին

Ուրբաթ 18 Յուլիսի 2025;
Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 19 Յուլիսի 2025;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Կիրակի 20 Յուլիսի 2025;
Զ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 21 Յուլիսի 2025;
Ա օր Վարդավառի պահոց

Երեքշաբթի 22 Յուլիսի 2025;
Բ. օր Վարդավառի պահոց

Չորեքշաբթի 23 Յուլիսի 2025;
Գ. օր Վարդավառի պահոց

Հինգշաբթի 24 Յուլիսի 2025;
Դ. օր Վարդավառի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ