Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Հինգշաբթի, 13 փետրւար 2025 թւականի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը, որից յետոյ «Քրիստոս Փառաց Թագաւոր» տաղի երգեցողութեամբ, Ս. Խորանից իջեցւած Քրիստոսը խորհրդանշող լոյսով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը եւ քահանայ հայրերը կատարեցին մանուկների տաճար ընծայումը:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան աւարտին քարոզեց եւ օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում նշեց, որ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տէրունի եւ անշարժ տօներից է, որ կը նշւի Քրիստոսի ծնունդից քառասուն օր յետոյ: Նա անդրադառնալով տօնի խորհրդին յայտնեց, որ Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին եւ այս խորհուրդը մեզնից իւրաքանչիւրին սովորեցնում է կեանքի մի նոր ընթացք՝ Տիրոջն երթալու՝ հաւատքով, նւիրումով, սիրով, յոյսով եւ առաքինութեամբ:

Արարողութեան աւարտին եկեղեցիների շրջափակում բոցավառւեց աւանդական խարոյկը եւ խանդավառ մտնոլորթում՝ ներկայների երգ ու պարով շարունակւեց տօնախմբութիւնը:

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները, Եկեղեցական խորհուրդների անդամները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ