Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿՐՕՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հրամանավ եւ օրհնութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի՝ թւականիս փետրւարի 5-ին, ազգային առաջնորդարանում, տեղի ունեցաւ կրօնի ուսուցիչների հանդիպում։

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կրօնի ուսուցիչների հետ կապ՝ Տկն. Այրինա Նորավեանը, Թ.Հ.Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Տկն. Շաքէ Եղիայեանը, յանձնախմբի ատենապետուհի` Անի Մանուկեանը եւ կրօնի բոլոր ուսուցիչ-ուհիները։

Ժողովը սկսւեց Տէրունական աղօթքով ու Զգործս ձեռաց մաղթանքով։ Աղօթքից յետոյ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետուհին բարի գալուստ մաղթեց բոլորին եւ յայտարարեց ժողովը բացւած։ Բարի գալստի խօսքից յետոյ, խօսւեց կրօնի դասաւանդման եւ դասարանների խնդիրների մասին ու իւրաքանչիւր ուսուցիչ բացատրեց իր գործելաոճը եւ դասաւանդման մեթոդիկան։

Ուսուցիչների զեկոյցներից յետոյ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ հարց ու պատասխան, որպէսզի բոլոր ուսուցիչները օգտագործելով միմեանց կարծիքները, կարողանան ներառել նորարարութիւններ, Կրօնի դասաւանդումը ու դասը աւելի դիւրամատչելի եւ հասկանալի դարձնելու մատաղ սերնդի համար։

Ժողովի աւարտին Կրթական խորհրդի ներկայացուցիչը հարկ եղած ցուցմունքները եւ բովանդակալից խորհուրդները փոխանցեց ուսուցիչներին:

Թ.Հ.Թ. ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ