Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Միաստւածային կրօնների ներկայացուցիչները՝ նահատակ Սէյէդ Հասան Նասրօլլահի մասին

Այսօր Լիբանանում յուղարկաւորութիւնն է կատարւում Լիբանանի «Հեզբօլլահ»-ի նահատակւած գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նասրօլլահի: Այդ առիթով երէկ՝ փետրւարի 22-ին Թեհրանում Միաստւածեան կրօնների հետեւորդների հոգեւոր ներկայացուցիչների եւ Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների ներկայութեամբ կայացաւ մամլոյ ասուլիս ասորի կաթոլիկ քաղդէական համայնքի Ս. Յովսէփ եկեղեցու դահլիճում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Միջոցառմանը մասնակից ներկայացուցիչները համապարփակ գծերով անդրադարձան նահատակ Սէյէդ Հասան Նասրօլլահի անհատականութեանը եւ ազատատենչ ու պայքարունակ ոգուն, բարձր գնահատելով նրա առանձնայատկութիւնները: Օրւայ հաղորդավար, Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը հակիրճ ներկայացրեց բանախօսներին եւ հրաւիրեց նրանց արտայայտւելու: Նախ արտայայտւեցին կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդներն ու ներկայացուցիչները, ապա Իրանի Իսլամական խորհրդարանում պատգամաւորները:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց, թեմակալ առաջնորդի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Պատգամի մէջ նշւել էր. «Քաղաքական եւ կուսակցական կեանքի մէջ Լիբանանը հարուստ է եղել պատկառելի դէմքերով եւ հերոսներով։ Սէյէդ Նասրօլլահը Լիբանանեան քաղաքական եւ զինւորական կեանքում իր դրական դերը ունեցած է, իսկ քաղաքացիական կռիւների ընթացքին իր դրական կեցւածքով մեծապէս նպաստել էր այդ պատերազմի մեղմացման եւ Լիբանանեան հատւածների մէջ քաղաքական ուժերի մերձեցման եւ փոխադարձ հասկացողութեան աշխատանքին...: Սէյէդ Հասան Նասրօլլահի անունը ինչպէս Լիբանանի պատմութեան, այնպէս էլ Պաղեստինի պատմութեան էջերում ոսկեայ տառերով է գրւել, որովհետեւ Սէյէդի առաքելութիւնը ոչ միայն Լիբանանը պաշտպանելն էր, այլ նաեւ ու մանաւանդ Պաղեստինը, նրա ժողովրդի արդար իրաւունքները, կեանքը եւ ազատութիւնը պաշտպանելն էր Իսրայէլի անմարդկային ոճիրների դէմ»:

Ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը: Իր ելոյթի ընթացքում սրբազան հայրը նշեց. «Նահատակ Հասան Նասրօլլահը յատուկ ուժականութիւն ունէր եւ յատուկ առաքելութիւններ ու զօրութիւններ: Նա Լիբանանի զաւակներից էր ով թրծւած ու օժտւած լինելով ամէն տեսակ առաւելութիւններով ու բարձր կրթութեամբ, հասունացած էր վեհ գաղափարներով, ով եկաւ զօրաւոր գործողութեան համար եւ կարծես թէ նշանակւած էր Աստծու կողմից, ում թիւ մէկ մտահոգութիւնն էր ազատագրել Ղոդսը՝ Երուսաղէմը»: Վերջում գերապայծառը աղօթեց Սէյէդ Հասան Նասօլլահի հոգու խաղաղութեան համար:

Ելոյթով հանդէս եկաւ Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ՝ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը: Իր ելոյթի ընթացքում վերապատւելին ընդգծեց. «Հնարւոր չէ արդարատենչութեան, ազատատենչութեան եւ իրաւատենչութեան ձայնը մարել հողի ընդերքում եւ նոյնիսկ մի քանի տոննանոց ռումբերը չեն կարող փշրել դիմադրութեան պատնէշը, քանզի այդ պատնէշները քարից ու բետոնից ձուլւած չեն, այլ դրանք դրօշմւած են ազատատենչ մարդկանց սրտերում...: Մարմինը հնարաւոր է հողին յանձնել, սակայն հնարաւոր չէ հողին յանձնել արժէքները, իրականութիւնները եւ գաղափարները»:

Կրօնապետների ելոյթներից յետոյ արտայայտւեցին խորհրդարանի պատգամաւորները անդրադառնալով նահատակ Հասան Նասրօլլահի առանձնայատկութիւններին: Ելոյթներով հանդէս եկան՝ հրէաների պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադին, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն եւ զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բախորդարը:

Օրւայ առիթով իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը անդրադառնալով նահատակ Սէյէդ Հասան Նասրօլլահի անհատականութեանը նշեց. «Իր պայքարի ողջ ընթացքում Լիբանանի «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղար նահատակ Հասան Նասրօլլահը եւ իր զինակիցները աննախադէպ հարւածներ հասցրին սիոնիսներին, որի բացայայտ վկան էր 2006 թւականի պայքարը, որը չկարողացան մարսել Սիոնիստական ռեժիմի պարագլուխները: Թէեւ ամէն վայրկեան ահաբեկւելու վտանգը սպառնում է Դիմադրութեան ղեկավարներին, սակայն Սէյէդ Հասան Նասրօլլահը մի պահ անգամ չվարանեց եւ շարունակեց իրպայքարը իր հայրենակիցների հետ միասին: Նա կառուցողական գործակցութիւն ունէր Լիբանանի բոլոր էթնիկ ու կրօնական խմբերի հետ եւ հովանաւորում էր իւրաքանչիւր լիբանանցու»:

Օրւայ առիթով իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Մենք այսօր ի մի ենք եկել յարգանքի տուրք մատուցելու այն հերոսների յիշատակին, ովքեր առաւելագոյն նւիրումով եւ զոհաբերութեամբ՝ ազատութեան պահպանման եւ մարդկային ու կրօնական արժէքների պահպանման ճանապարհին նահատակութեան վեհ աստիճանին արժանացան....: Լիբանանի «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նարօլլահը ոչ միայն քաղաքական կամ ռազմական առաջնորդ էր, այլեւ ճնշւած ժողովրդի կամքի մարմնաւորումը եւ դիմադրութեան խորհրդանիշը ի դէմ ճնշումներին ու բռնազաւթմանը: Նա ապագայ սերունդներին սովորեցրեց, որ իրական իշխանութիւնը գալիս է ոչ թէ գերտէրութիւնների զէնքերից, այլ մարդկանց հաւատքից»:

Նիստին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ այլ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ