Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երեքշաբթի, 25 փետրւար 2025 թւականին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ երէցի առաջնորդութեամբ արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկուի դէմ դուրս եկած զօրավարներին։

Այդ առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան նախագահեց, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը: Արարողութեանը ներկայ էին, թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին:

Հայր Սուրբն իր քարոզի սկզբին, ակնարկ նետելով Ղուկասի աւետարանից քաղւած «Մի՛ վախենաք նրանցից, ովքեր մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող» (Ղկ 12. 4) աւետարանական հատւածին նշեց.-«Մեր բոլորի Տէրն ու Փրկիչը՝ Յիսուս Քրիստոս յայտնում է թէ մարդ արարածը ումի՞ց պէտք է վախենայ: Նա յորդորում է չվախենալ նրանցից, ովքեր միայն կարող են մեր մարմինը սպանել, սակայն ձեռնհասութիւն չունեն մեր հոգին սպանելու: Ապա ասում է, թէ մարդ արարածը միայն ու միայն Աստծուց պէտք է վախենայ, որովհետեւ Աստւած միայն ի՛նքն է կարող մեր հոգին սպանել, այլ խօսքով՝ մեզ դժոխք գցել»: Նա շարունակեց.-«Երբ Քրիստոս ասում է Աստծուց վախեցէք, նա չի խօսում Աստծուց սարսափելու, նրանից դողալու եւ նրա առջեւից փախնելու մասին, այլ խօսում է Աստծու նկատմամբ երկիւղ եւ յարգանք ունենալու մասին: Աստծուց վախենալ նշանակում է երկիւղ եւ յարգանք ունենալ նրա իւրաքանչիւր խօսքի, պատւիրանի, օրէնքի եւ ուսուցումի նկատմամբ եւ նրանք իրագործել մեր առօրեայ կեանքում»:

Հայր Սուրբը յաւելեց.-«Այս խօսքերով եւ այս ոգիով էին սնւել Ղեւոնդեանց քահանաները: Նրանք չվախեցան մարդկանցից: Չվախեցան նրանցից, որոնք կարող էին իրենց մարմինները սպանել, բայց երբեք իշխանութիւնը, ձեռնհասութիւնը եւ կարողութիւնը չունէին նրանց հոգիները սպանելու: Ղեւոնդեանց քահանաները վախեցան միայն Աստծուց եւ այդ իսկ պատճառով պատրաստ դարձան իրենց կեանքը նւիրելու Աստծու հաւատի եւ սրբազան հայրենիքի համար: Ղեւոնդեանց քահանաների կեանքում երկու հիմնական եւ կարեւոր կէտեր կան, որոնք ցոյց են տալիս հայ հոգեւորականի ճշմարիտ պատկերը: Առաջինը Աստւածասիրութիւնն է, իսկ երկրորդը՝ ազգասիրութիւնը եւ հայրենասիրութիւնը: Հայ եկեղեցին աշխարհով մէկ ճանաչւել է իբրեւ ազգային եկեղեցի: Մեզ համար կարելի չէ ազգը եւ եկեղեցին իրարից բաժանել եւ անջատել: Այս իրականութեան ամէնից ցայտուն փաստը մենք տեսնում ենք Ս. Ղեւոնդ երէցի մէջ, նա պատերազմի դաշտում իր մի ձեռին խաչն էր բռնել, իսկ միւս ձեռին՝ սուրը»:

Հայր Սուրբը յայտնեց, որ Թեհրանի Հայոց Թեմում, Սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնը սահմանւել է իբրեւ թեմում ծառայող քահանաների տօն: Այս առիթով, Նա շնորհաւորեց Թեհրանի Հայոց Թեմի մեր բոլոր քահանաներին, աղօթելով որ նրանք միշտ լինեն առողջ, կայտառ, ծառայասէր եւ յաջողակ: Հայր Սուրբը մաղթեց, որ մեր բոլոր քահանաները իրենց կեանքում միշտ Ս. Ղեւոնդ Երէցի նկարագիրը պահեն, լինեն եկեղեցասէր եւ հայրենասէր, աստւածասէր եւ ազգասէր եւ Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենք առաքելութիւնը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների հանգստեան համար։

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրնյք. Հայրիկ Աղանեանը եւ Արթին Շահբազեանը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերին Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր կազմակերպել «Արարատ» մարզաւանի «Տնակ» ճաշարանում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ