Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախումբը հանդիպում է ունեցել մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ

Ապրիլի 24-ի միջոցառումներին մեր խուռներամ մասնակցութեամբ, մէկ անգամ եւս աշխարհին ապացուցենք, որ հայ ժողովուրդը համայն աշխարհում պահանջատէրն է իր բռնազաւթւած ու ոտնահարւած իրաւունքների: Հայ ժողովուրդը չի ուրանալու ոչ իր Սրբադասւած նահատակների արդար կանչը եւ ոչ էլ Հայոց Ցեղասպանութիւնը, քանզի Հայոց Ցեղասպանութիւնը լոկ պատմական փաստ չէ, եւ այսօր եւս շարունակւում է հայ ժողովրդի ցեղասպանութիւնը եւ բռնի տեղահանութիւնը, որի կասեցման համար անհրաժեշտ է աննահանջ պայքար:

Հաշւած օրեր են մնացել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 110-րդ տարելիցին, եւ իր աշխատանքներն է շարունակում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանք կոչւած Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախումբը:

Շաբաթ, ապրիլի 5-ին, Կենտրոնական յանձնախմբի դիւանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենադպիր եւ յանձնախմբի կապ Հայրիկ Աղանեանը ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում, Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանը բացատրութիւններ ներկայացրեց յանձնախմբի կատարած աշխատանքների մասին, նշելով՝ քանի որ այս տարւայ կարգախօսն է՝ «Ուրանալով անցեալը, կը կորցնենք ապագան» ուստի կարեւորեց թօթափել անտարբերութեան ոգին եւ խուռներամ շարքերով մասնակցութիւնը Հայ ժողովրդի Սրբադասւած միլիոնաւոր Նահատակների արդար իրաւունքների հատուցման ու յարգանքի միջոցառումներին, ի մասնաւորի Ապրիլի 24-ի օրւայ ծրագրերին:

Նա նշեց, որ այս տարի Ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի մօտ միայն կատարւելու է մոմավառութիւն, իսկ Ապրիլի 24-ի առաւօտեան Նահատակների յիշատակին կատարւելու է եկեղեցական արարողութիւն, բարեխօսական աղօթք, ծաղիկներ են խոնարհւելու Սրբադասւած նահատակների յիշատակին, տեղի է ունենալու համահաւաք եւ այլ միջոցառումներ: Նա նշեց, որ նոյն օրը երեկոյեան ընկալեալ սովորութեան համաձայն «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ իրականանալու է կենտրոնական գեղարւեստական-բանախօսական միջոցառում:

Յանձնախմբի ատենապետը միութիւնների ներկայացուցիչներին յորդորեց, որ իրենց միութենականներին դիմեն, որպէսզի բոլորը մասնակից դառնան յատկապէս Ապրիլի 24-ի օրւայ թէ՛ առաւօտեան, եւ թէ՛ երեկոյեան կազմակերպւող միջոցառումներին: Նա նշեց նաեւ որ եկեղեցու բակում տեղադրւած յուշարձանի թիկունքին ամրացւած պաստառը եւս համահունչ 110-ամեակի ոգուն եւ հայ ժողովրդի ներկայի կարգավիճակին արդէն ամրացւել է տեղում:

Հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի ատենադպիր եւ Կենտրոնական յանձնախմբի կապ Հայրիկ Աղանեանը ողջունեց միութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը կազմակերպւած հանդիպմանը եւ կարեւորեց յատկապէս նոր սերնդի ներկայութիւնը Ապրիլի 24-ի օրւան նւիւած բոլոր միջոցառումներին:

Ապա արտայայտւեցին միութիւնների ներկայացուցիչները ներկայացնելով իրենց տեսակէտները եւ առաջարկութիւնները:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ