Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՒ ԴՌՆԲԱՑԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչի երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:

Արդարեւ այս առիթով, կիրակի, 13 ապրիլ 2025 թւականի առաւօտեան մեծ հանդիսութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ու մանուկների մասնակցութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց մեր Փրկչի՝ Քրիստոսի յաղթական մուտքը խորհրդանշող Ծաղկազարդը:

Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հերթաբար՝ Կրօնական արարողութեան պատարագիչներն էին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Յընթացս քարոզի փառք եւ գոհութիւն յայտնւեց Աստծուն, որ այս գեղեցիկ տօնը պարգեւեց եւ բոլորիս արժանի դարձրեց իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար նաեւ Աղօթք բարձրացւեց առ բարձրեալն Աստւած, որ Տէրը իր ամենակալ աջի զօրութեամբ ամբողջական ապաքինում պարգեւի Թեմիս Առաջնորդին:

Նշւեց, որ Մեր Տիրոջ եւ Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ բնորոշւած է Ծաղկազարդ անունով, որը գալիս է կոչելու մեզ՝ մաքրենք մեր սրտերն ու հոգիները եւ աղօթքով, ապաշխարութեամբ եւ խոստովանութեամբ բացենք մեր հոգու եւ սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տէր Յիսուս Քրիստոսին:

Նոյն օրը յետմիջօրէին, տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «ԴՌՆԲԱՑԷՔ»-ը: Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը կատարւեց նախագահութեամբ՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանի եւ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանի:

Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով, որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով, ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Այս արարողութիւնը մեզ յուշում է վերջին դատաստանի պահը, յուշում է մեզ, որ մենք մեր կեանքի ընթացքում միշտ ենթակայ ենք մեղքի, ուստի մղում է, որ խոստովանութեամբ դիմենք Աստծուն, որպէսզի մեզ արժանացնէ իր սիրոյն եւ մեղքերի թողութեան եւ դրանով մենք կարողանանք մաքուր հոգով եւ սրտով դիմաւորել իր Հրաշափառ Յարութեանը:

Յիշեցնենք, որ Դռնբացէքի այս արարողութիւնը միայն հայ եկեղեցու յատուկ արարողութիւնն է:

Թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութիւններին ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ եւ մանուկներ, որը վերջիններիս բաժանւեցին Եկեղեցական խորհուրդների կողմից պատրաստւած նւէրները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 11 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի քահանային

Չորեքշաբթի 12 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.1-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.10-17։

Հինգշաբթի 13 Նոյեմբերի 2025;
Տօն՝ Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

Ուրբաթ 14 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.13-24

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ