Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԱՍԸ ԿՈՒՍԱՆԱՑ ՅԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Աւագ Երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, երեքշաբթի 15 ապրիլ 2025 թւականի երեկոյեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը, որի ընթացքում ընթերցւեցին պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները:

Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցիներում հերթաբար՝ Կրօնական արարողութեան նախագահեցին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Յընթացս քարոզի անդրադարձ կատարւեց օրւայ խորհրդին նշւելով, որ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է», ինչը նշանակում է ոչ թէ վախ, այլ նշանակում է Աստծու ներկայութիւնն զգալ ամէն վայրկեան եւ բարին չարից զանազանելով ապրել Տիրոջ կամքի համաձայն եւ յարգանք ունենալ՝ Տիրոջ, Նրա պատւիրանների եւ մեր փրկութեան հանդէպ:

Արարողութեան աւարտին աղօթք բարձրացւեց առ բարձրեալն Աստւած, որ բոլորիս հաւատքի լապտերը լեցուն մնայ, յոյսի լապտերը չպակսի եւ միմեանց հանդէպ սիրոյ լապտերը աճի եւ Տիրոջ սէրը, խաղաղութիւն եւ շնորքը բոլորիս վրայ լինի՝ այսօր եւ մինչ յաւիտեանս յաւիտենից. Ամէն

Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում, մասնակից պարմանուհիներին յուշանւէրներ տրւեցին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ