Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՒԱՅ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց ապրիլի 17-ին։

Հայ եկեղեցու տօնակարգի համաձայն, Աւագ Հինգշաբթի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ առաւօտեան ժամերգութիւն, որին յաջորդեց սուրբ եւ անմահ պատարագ, որպէս յիշատակ Քրիստոսի վերջին ընթրիքի։ Յետ միջօրէին տեղի ունեցաւ Ոտնալւայի արարողութիւն, եւ ապա, գիշերը մինչեւ ուշ ժամի՝ Խաւարման արարողութիւն:

Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում կրօնական արարողութիւններին նախագահեցին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Ոտնալւայի արարողութիւնը, յիշատակութիւնն է Քրիստոսի աշակերտների ոտքը լւանալուն, որը պարունակում է խոնարհութեան ու սիրով ծառայութեան պատգամը։ Քրիստոս իր աշակերտների ոտները լւանալով իր խոնարհութիւնը ցոյց տւեց: Քրիստոս իր աշակերտների ոտները լւաց, որպէսզի ցոյց տար իր կատարեալ սէրը մարդկութեան եւ մեզանից իւրաքանչիւրի հանդէպ: Քրիստոսի երկրաւոր կեանքը սիրով սկսաւ եւ սիրով աւարտւեց:

Կարգ Չարչարանացը (Խաւարման Գիշեր), Քրիստոսի մատնութեան եւ չարչարանքների յիշատակն է: Սոյն արարողութեան մասնակիցները ունկնդրում են Աւետարանից եօթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գէթսեմանիի պարտէզում Քրիստոսի աղօթքը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի յանձնումն ամբոխին, ձերբակալութիւնը, չարչարանքները, խաչելութիւնը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացութիւնն ու զղջումը:

Արարողութեան ընթացքում, երբ «Փառք ի բարձունս»-ի աւարտին մարեցին եկեղեցու բոլոր լոյսերը եւ երգւեց յուզիչ եւ հոգեզմայլ «Ու՞ր ես մայր իմ»-ը, եկեղեցիներում ներկայ հաւատացեալ ժողովուրդը վերապրեց Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը եւ վկան եղաւ այն վերաբերմունքի, որ մարդկութիւնը ունեցաւ աշխարհին որպէս փրկիչ աշխարհ եկած Քրիստոսի նկատմամբ:

Աւագ Հինգշաբթի օրւայ Կրօնական արարողութիւններին ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ