Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՏԱՐՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է:

Այդ օրը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Այս օրւայ առիթով ուրբաթ թւականիս ապրիլի 18-ի երեկոյեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի թաղման կարգը եւ եկեղեցիներում ներկայ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդը հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող դագաղին:

Սրբ. Թարգմանչաց, Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում կրօնական արարողութիւններին նախագահեցին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հոգեպարար արարողութիւնը իր աւարտին հասաւ «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանեմք» հոգեթով շարականի երգեցողութեամբ եւ «Պահպանիչ» աղօթքով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ