Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արա Շահվերդեան. «Հայոց Ցեղասպանութեան ժխտումը յանգեցրել է այլ ցեղասպանութիւնների»

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, երեքշաբթի՝ թւականիս ապրիլի 22-ի առաւօտեան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ելոյթով հանդէս եկաւ խորհրդարանի դահլիճում: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կարեւոր իւրայատկութիւններից է՝ ժողովրդագրական բազմազանութեամբ հանդերձ, միատարր եւ միաձոյլ լինելը: Պատգամաւորը նշեց, որ Իսլամական Հանրապետութեան համակարգը, ըստ Սահմանադրական օրէնքի՝ միաստւածային կրօնների հետեւորդների համար նպաստաւոր պայմաններ է ստեղծել, իրականացնելու իրենց կրօնական ու մշակութային միջոցառումները, որը ոչ միայն արդիւնքն է միջազգային յանձնառութիւնների, այլ արմատաւորւած է յեղափոխական ու կրօնական գաղափարների մէջ, որոնք կերտում են մեր ազգային ինքնութիւնը:

Պատգամաւորն անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին ընդգծեց. «Օսմանեան կառավարութեան միջոցով Հայոց Ցեղասպանութեան պատմական աղէտի 110-ամեակի սեմին ենք կանգնած, մի աղէտ, որը անմոռանալի ու նենգ բիծ թողեց մարդկութեան ճակատին: 1915 թւականի գարնանը, աւելի քան մէկուկէս միլիոն հայ կին, տղամարդ ու երեխայ, որոնց միակ յանցանքը տարբերւող ինքնութիւնն էր, վայրագութեամբ տեղահանւեցին իրենց բնակավայրերից եւ մահւան ճանապարհներ ուղեկցւեցին:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր վաղեմի քաղաքակրթութեամբ եւ տարբեր էթնիկ խմբերի համատեղ ժառանգութեամբ միշտ էլ իրաւազրկւած ժողովուրդների կողքին է եղել: Սակայն Թուրքիան բացայայտօրէն հովանաւորելով ահաբեկչութիւնը, ի մասնաւորի Սիրիայում, լուրջ սպառնալիք է համարւում տարածաշրջանի անվտանգութեան ու Դիմադրութեան ճակատի երկրների համար եւ կրկնում է իր սեւ պատմութեան էջերը»:

Արա Շահվերդեանն իր ելոյթի այլ բաժնում դատապարտեց Թուրքիայի նախագահի վերջերս կատարած արտայայտութիւնը, «հոգեմտաւոր աշխարհագրութեան» մասին, որի ընթացքում նա նշել էր Թաւրիզի անունը, եւ այդ քայլը համարեց բացայայտ անարգանք հասցէագրւած Իրանի ժողովրդի եւ երկրի ինքնիշխանութեան նկատմամբ, դա համարելով այն ծաւալապաշտական նկրտումների շարունակութիւնը, որը ժամանակին յանգեցրեց Ցեղասպանութեան, տեղահանութեան եւ մշակութային կոթողների աւերման:

Պատգամաւորը ընդգծեց, որ Իրանի դիւանագիտական ապառատը, պէտք է լրջօրէն եւ կտրականապէս հակազդի նման անհիմն յաւակնութիւններին:

Իր ելոյթի այլ բաժնում Արա Շահվերդեանը նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան հետեւանքով, այսօր աշխարհում, ինչպէս, Գազայում, Եմէնում, եւ այլ վայրերում իրականացւում են ցեղասպանութիւններ ու ոճրագործութիւններ, որոնք անտեսւում են այսպէս կոչւած քաղաքակիրթ աշխարհի եւ մարդու իրաւունքների յաւակնորդ երկրների կողմից:

Նրա ելոյթից յետոյ մեծ թւով պատգամաւորներ մօտենալով Արա Շահվերդեանին, ողջունեցին ելոյթը: Յատկանշական է նաեւ, որ պատգամաւորի ելոյթի ընթացքում խորհրդարանի դահլիճում ներկայ էին Թեհրանի ազգային մարմիններից ու միութիւններից ներկայացուցիչներ, որոնք ելոյթի աւարտին Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Գեղարդ Մանսուրեանի եւ Արա Շահվերդեանի ուղեկցութեամբ այցելեցին խորհրդարանի տարբեր բաժինները ինչպէս թանգարանը եւ հին խորհրդարանի շէնքը, ծանօթանալով խորհրդարանի եւ Իրանի պատմական իրադարձութիւններին:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ