Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆԱՀԱՏԱԿ ՍՐԲԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ

Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, հայ ժողովուրդը փոթորկւած հոգով կրկին անգամ ապրում, ոգեկոչում եւ յիշատակում է տագնապը իր մէկ ու կէս միլիոն նահատակ սրբերին, որոնք զոհը գնացին գազանաբարոյ եւ հրեշամիտ թուրքերի արիւնաքաղց նկարագրին:

Մեր Նահատակ սրբերի արիւնը տակաւին չէ ցամաքած Դեր Զորի ապատներուն մէջ եւ աւազների միջից կանչում է մեզ հաւատարմօրէն շարունակելու մեր պահանջատիրական պայքարը: Պայքա՛ր, որ Սրբազան է ու արդար: Պայքա՛ր, որ Սո՛ւրբ է ու նւիրական: Պայքա՛ր, որ յարատե՛ւ է ու միաժամանակ ներշնչող եւ վերջապէս պայքա՛ր, որ մեր այսօրւայ կեանքի իմաստն ու նշանակութիւնն է: Այստեղ հարկ է յիշատակել Ֆրանսահայ նշանաւոր հեղինակ՝ Վահէ Քաչայի «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» եւ «Ասք Հայոց» վերագրւած գրքի հետեւեալ նախադասութիւնը. «Իւրաքանչիւր հայի ձեռքի մէջ մի արիւնոտ սպի կայ»: Այո՛, մեզանից «իւրքանչիւրի ձեռքի մէջ մի արիւնոտ սպի կայ»: Այդ սպին պիտի շարունակի արիւնոտ եւ բաց լինել, մինչեւ այն ժամանակ երբ հայ ազգը մի օր տիրանայ իր արդար իրաւունքներին եւ իրական հատուցման:

Ապրիլեան այս օրերին, մեր նահատակ սրբերը մեզ մի անգամ եւս յիշեցնում են, թէ մենք չենք կրնար Ցեղասպանութեան զոհ գնացած մեր հայրենակիցների արիւնը սակարկութեան դնել կամ կասկած ու տատամսումի ներքոյ առնել, որովհետեւ այդ արիւնը Սո՛ւրբ է եւ Սրբացնող: Այդ արիւնը մեր պատմութիւնն է եւ մեր պատմութիւնը ջրդեղողը: Նա ով իր պատմութիւնը ուրանում է, ուրանում է իր անցեալը, ուրանում է իր ներկան, ուրանում է իր անձը, ուրանում է իր ինքնութիւնը եւ յատկապէս ուրանում է իր սրբազան եւ նւիրական հայրենիքը: Այս իմաստով, որքա՜ն արդար եւ այժմէական է Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակի մեր կարգախօսը, որ ասում է.- «Ուրանալով անցեալը, կը կորցնենք ապագան»:

Այսօրւայ աշխարհը դժբախտաբար անտարբեր է արդարութեան նկատմամբ: Երկիրների ղեկավարները մեկնած իրենց անձնական շահերից ոտնակոխում են մարդկային ճշմարտութիւնը եւս: Մեր ժողովուրդը իր պատմութեան այս հանգրւանին ամենալուրջ զգաստութեամբ պիտի դիտէ իր անցեալը եւ ըստ այնմ կողմնորոշւէ: Այսօր Հայոց Ցեղասպանութիւնը իրագործող բորենիների ժառանգորդները շարունակում են իրենց ցեղասպանութիւնը ժամանակաւորապէս բռնագրաւած Արցախում, քանդելով, մոխրակոյտի վերածելով մնացորդացը մեր եկեղեցիների ու վանքերի, գերեզմանների ու յուշակոթողների:

Հետեւաբար, կողմնորոշւելու համար երեք հիմնական տւեալներ են կարեւոր. առաջին՝ պատմութեան իմացումը, որով իր ինքնուրոյնութիւնը աւելի յստակ եւ պայծառ ձեւով կը պատկերացւի. երկրորդ՝ իր հայրերի արիւնով նւիրագործւած ամբողջական հայրենիքի գիտակցութիւնը պիտի վերակենդանացնէ իր մէջ եւ երրորդ՝ պիտի ուխտէ հաւատարմութեամբ իր պայքարը շարունակելու ի խնդիր իր ամբողջական հայրենիքի ձեռքբերման:

Այս է լինելու ամէն մի հայի ուխտը:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ