Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 110-ամեակի առիթով, հինգշաբթի, 24 ապրիլ 2024 թւականի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում 1915 թւականի սրբարդասեալ նահատակներին յիշատակին նւիրւած Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց, ձեռամբ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանի, որից յետոյ Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ կատարւեց Բարեխօսական աղօթք:

Յաւարտ կրօնական արարողութեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամն ընթերցեց Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը: Սրբազան Հօր պատգամում ընդգծւած էր.-«Մեր Նահատակ սրբերի արիւնը տակաւին չէ ցամաքած Դեր Զորի ապատներուն մէջ եւ աւազների միջից կանչում է մեզ հաւատարմօրէն շարունակելու մեր պահանջատիրական պայքարը: Պայքա՛ր, որ Սրբազան է ու արդար: Պայքա՛ր, որ Սո՛ւրբ է ու նւիրական: Պայքա՛ր, որ յարատե՛ւ է ու միաժամանակ ներշնչող եւ վերջապէս պայքա՛ր, որ մեր այսօրւայ կեանքի իմաստն ու նշանակութիւնն է»:

Պահանջատիրական համահաւաքի ընթացքին ժողովուրդը վանկարկեց կարգախօսեր ապա ելոյթներով հանդէս եկան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը:

Ելոյթներին յաջորդեց պաշտօնական եւ ժողովրդական ծաղիկների խոնարհում եւ խնկարկում ի յիշատակ մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակների: Համահաւաքի աւարտին օրւայ բանաձեւը ընթերցեց Ալին Շահմիրզայեանը եւ հայոց դպրոցների տարրական օղակի 110 աշակերտ-ուհիներից կազմւած երգչախմբի «Անմոռուկ» երգի եւ «Սարդարապատ» քայլերգով աւարտւեց ժողովրդական հաւաքը:

Ծաղիկների մատուցման ու խնկարկման արարողութեան ընթացքին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը եւ Քահանայից դասը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի ներկայացուցիչները, Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր հայրերը, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի, Հայ Դատի յանձնախմբի եւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները, Genesis Armenia ուղեղայի կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան՝ Աբրահամ Գասպարեանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեան, Թեմիս Ազգային մարմինների, Եկեղեցական խորհուրդների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչները, հայոց դպրցների միջնակարգ օղակի աշակերտ-ուհիները եւ մեծ թւով ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ