Այս օրերին բոլորս ականատես եւ ականջալուր դարձանք Իրանի հարաւային կղզիներում կատարւած պայթումին: Այս պատահարը մեծ վիշտ եւ տագնապ պատճառեց Իրանի եւ իրանահայ ժողովրդին: Մենք իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ եւ իրանասէր հայեր, Աստւածաշունչ մատեանին հետեւելով ցաւակցում եւ տխրում ենք իրանցի մեր եղբայրների եւ քոյրերի հետ այս դժբախտ պատահարի կապակցութեամբ:
Այս տխուր առիթով ցաւակցում եւ վշտակցում ենք Իրանի իսլամական հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենէիին եւ երկրի նախագահ դոկտ. Փեզէշքեանին: Աղօթող ենք պայթումին զոհ գնացած մեր եղբայրների եւ քոյրերի հոգիների խաղաղութեան համար: Աղօթող ենք վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար: Զոհերի ընտանիքներին մաղթում ենք ծով համբերութիւն եւ անսպառ մխիթարանք: Աղօթող ենք մանաւանդ հրշէջների համար, որոնք անցեալ օրերին ցերեկ եւ գիշեր գործեցին կրակը մարելու եւ մարդկանց ազատելու համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ