Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՐԷՆԱՅԻՆ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԶԱՏԿԱԿԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:

Այս լոյսի ներքոյ Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը, ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:

Առ այդ, Քրիստոսի Ս. Յարութեան (Զատիկ) տօնի նախաշէմին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի օգնութեամբ նախաձեռնւեցին եւ իրականացւեցին պարէնային կապոցների բաժանման աշխատանքը՝ աւելի քան 500 ընտանիքների միջեւ:

Նշելի է, որ պարէնների բաժնման օրը ԿՕՄ-ի մեծ ընտանիքի կողքին էին Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Արմինէ Սէթխանեանը եւ պրնյք. Հայրիկ Աղանեանը, Մհեր Օհանեանը, Հարմիկ Աւետեանը եւ Հայկ Տէր Մկրտչեանը, «Սարդարապատ» քաղաքամասի պատգամաւորներ՝ պրնյք. Արամ Նովշադեանը եւ Էդւարդ Աբրահամեանը նաեւ Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի նախագահ տկն. Անահիտ Միխայեանը։

Նախքան պարէնների բաժանումը տեղի ունեցաւ հանդիպում, որի ընթացքում ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատրեանը բացատրութիւն տւեց մարմնի գործելաոճի եւ աշխատանքների մասին, իսկ վերջում Թեմական Խորհրդի կողմից բարձր գնահաւեց Մարմնիս կատարած բոլոր աշխատանքները։

Այս առիթով, Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը իր երախտագիտութիւնն է յայտնում բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել եւ աջակցել են սոյն աշխատանքին։

Թ.Հ.Թ.ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ
ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄԻՆ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ