Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած ծրագրեր

Թւականիս ապրիլի 30-ին Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առիթով միասնական բանախօսական-գեղարւեստական ծրագիր էր կազմակերպւել նախաձեռնութեամբ Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում: Ծրագրի բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի ժամանակի գլխաւոր խմբագիր եւ պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը: Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր ասմունքներով եւ Նոր Ջուղայից հրաւիրւած «Տաթեւ» երգչախմբի կատարումներով:

Չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան համագումարների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Ցեղասպանութիւնը եւ մեդիադաշտը» թեմայով, օրւայ բանախօսն էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ, լրագրող, լուսանկարիչ՝ Ադիս Իսաղուլեանը՝ Հատիսը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 1-ին միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր՝ ՀԲԸՄ-ի «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցի աշակերտութեան գեղանկարչական ցուցահանդէսը «Արեւմտեան Հայաստանում մտաւորականութեան կորուստներ» խորագրով, իսկ գեղարւեստական յայտագրով հանդէս եկան միութեան «Մարի Մանուկեան» աղջ. միջնակարգ դպրոցի աշակերտուհիները, սկաուտները եւ «Soul Dust» երաժշտական խումբը:

Հինգշաբթի՝ մայիսի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում՝ մասնակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ ՀՀԸՄ-ի «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախմբերի, «Արարատ» պարախմբի Անսամբլ եւ թիւ 1 խմբերի, դաշնամուրային կատարման, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի մանկա-պատանեկան երաժշտութեան խմբի ասմունքողների:

Ուրբաթ՝ մայիսի 2-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, Սասուն թաղամասում գործող Սրբոց Թարգմանչաց եկեղեցւոյ Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր, Թեհրանի «Փերիոյ» կրթասիրաց եւ Հ.Մ. «Սիփան» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Յիշելով անցեալը կերտենք ապագան» խորագրով գեղարւսետական միջուցառում:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ