Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միասնական ծրագիր «Սարդարապատ» թաղամասում

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միութիւնների ծրագրերի շարանում թւականիս ապրիլի 26-ին միասնական գեղարւեստական բանախօսական երեկոյ էր կազմակերպւել «Սարդարապատ» թաղամասում, նախաձեռնութեամբ Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնների: Սկզբում ներկաները միութեան բակում խնկարկում էին Սրբադասւած նահատակների յիշատակին:

Տէրունական աղօթքով եւ Հայաստանի պետական հիմնով մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Անուշա Աւանէսեանը: Ապա ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ Հայոց Ցեղասպանութեան եւ «Նեմեսիս» գործողութեան մասին: Օրւայ բանախօս էր հրաւիրւել Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը:

Իր ելոյթի ընթացքում բանախօսը անհրաժեշտ համարեց պատմութիւնից եւ սխալներից դասեր քաղելու կարեւորութեանը որով հնարաւոր է կանխել հետագայ Ցեղասպանութիւնները եւ կորուստները: Բանախօսը անդրադառնալով Հայոց պատմութեան տարբեր ժամանակաշրջաններին նշեց, որ հայ ժողովուրդը քանի որ իր պատմութիւնից դասեր չի քաղել բազմիցս է Ցեղասպանութեան ու տեղահանման ենթարկւել դեռ նախքան Հայոց Ցեղասպանութիւն իսկ վերջին օրինակը Արցախի հայաթափումը, հայ ժողովրդի բռնի տեղահանումը եւ սպանութիւնները: Նա աւելացրեց. «Հայ ժողովուրդը չի հանդիպել միայն մէկ ցեղասպանութեան: Ցեղասպանութիւնը, որպէս երեւոյթ, որպէս պատմական սպառնալիք, դարեր շարունակ ստւերել է մեր ճակատագիրը՝ ժամանակ առ ժամանակ վերադառնալով եւ նոր դրսեւորումներով»: Բանախօսը կարեւոր համարեց միասնականութիւնը, խելամիտ, իմաստուն ու հզօր դիրքերից քաղաքականութեան եւ դիւանագիտութեան կիրառումը կանխելու համար հայ ժողովրդին սպառնացող հետագայ սպառնալիքները: Բանախօսը ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել ու բանաձեւել ազգային ռազմավարութիւն եւ միաւորւել ազգային ռազմավարութեան շուրջ, քանզի քաղաքագիտութեամբ եւ քաղաքական գիտակցութեամբ ենք կարող իրականացնել մեր նպատակները եւ կանխել սպառնալիքները, յստակեցնելով՝ «Այո՛, սիրելիներ, սրանք են բանալին, որ այսօր էլ հարկաւոր է մեր ձեռքում ունենալ՝ միասնականութիւն, մշակւած ազգային ռազմավարութիւն եւ խոհեմ ու խելացի դիւանագիտութիւն»:

Միջոցառմանը գեղարւեստական յայտագրում ազգային երգերի կատարմամբ հանդէս եկան Սեւադա Աղասարեանը, Հելենա Աղասարեանը, Նայսա Նաւասարդեանը: Ազգագրական պարերով ելոյթ ունեցան Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաներից Սերին Երէմեանը, Շարլին Հայրապետեանը, Մելանի Մատթէոսեանը եւ Քաթրին Յակոբեանը, ասմունքով հանդէս եկաւ Վինէլ Մակարեանը, իսկ հաղորդավարներն էին Արփա Քարամեանը եւ Վինէլ Մակարեանը:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը կարեւորեց յոյսի եւ միութեան վերականգնումը մեր իրականութեան մէջ եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է թօթափել ազգային յուսահատութիւնը որ հայ ժողովրդի մօտ սաստկացաւ 44 պատերազմից յետոյ, քանզի երբ մարդու հոգին լցւի յոյսով կարող է հրաշքներ գործել:

Միջոցառմանը ներկայ էին ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ թաղամասին հայրենակիցներ:

Ծրագիրը աւարտւեց «Սարդարապատ» քայլերգով:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ