Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



110-ամեակին նւիրւած ծրագրերի շարան. «Ցեղասպանութիւնը եւ մեդիան» թեմայով դասախօսութիւն ՀՀԸՄ-ում

Չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միւթեան նախաձեռնութեամբ, միութեան համագումարների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Ցեղասպանութիւնը եւ մեդիան» թեմայով:

ՀՀԸՄ վարչութեան անդամ Լիլիա Դանղեանի խօսքից յետոյ օրւայ թեմայով ելոյթ ունեցաւ «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ Ադիս Իսաղուլեանը:

Բանախօսն անդրադառնալով Ցեղասպանութեան եզրոյթի կիրռամանը մեդիադաշտում, մասնաւորապէս սոցիալական ցանցերում կատարւող հրապարակումներում ու գրառումներում, փորձեց լսարանի ուշադրութեանը յանձնել հանրութեան կարծիքի ձեւաւորման նորագոյն հնարաքները:

Մեդիադաշտի տեսակների վերաբերեալ զրոյցի բաժնում կարեւորւեց՝ «ճշմարտութեան» դիմաց, որպէս հակակշիռ ներկայացւող օգտատէրերի ակտիւութիւնն ու քանակը, ինչին թւայնացւած հարթակներում մեծ նշանակութիւն ու դերակատարութիւն է վերապահւած տեղեկատւութեան տարածման, կամ դրա արդիւնքում լսարանին որպէս ընդունելի տարբերակ հրամցնելու առումով:

Շօշափւել են նաեւ սոցիալական ցանցերի տեսակաւորման մասին հարցեր, ինչպէս նաեւ դեղին մամուլի նորացւած տարբերակը, ինչպէսին ՄԷԹԱ-ի հարթակներն են (ֆէյսբուքը եւ մասամբ ինստագրամը), որից ամենաշատ ազդեցութիւնն է կրում հասարակութիւնը, յատկապէս Մերձաւոր Արեւելքի լսարանը, ինչպէս նաեւ կովկասեան օգտատէրերը:

Ելոյթի եզրափակիչ բաժնում բանախօսն անդրադարձաւ մասնագիտացւած հարթակներում փոքրաթիւ, բայց միեւնոյն ժամանակ ազդեցիկ ու մեծ լսարաններ ունեցող օգտահաշիւների վրայ ազդելու փաստի կարեւորութեանը, ինչը ժամանակակից մօտեցումներով ու մեթոդիկայով ներկայացւած նախագծերի իրականացումից է կախւխած միայն, որի ուղղութեամբ հայեցակարգային մօտեցում է պէտք ներարկել կազմակերպիչական գործունէութեամբ զբաղւող կենտրոնների մօտեցումներում:

Մինչեւ կէս գիշեր ձգւած հանդիպման աւարտին համայնքային անցուդարձերի լուսաբանման, ծագած խնդիրների շուրջ լսարանի կողմից բարձրաձայնւած հասարակական ու քաղաքական հարցումներին պատասխանելով, բանախօսը իւրաքանչիւր հարցի շուրջ գնահատականներ տալու խնդիրը վերապահելով փորձագէտներին, փորձեց թոյլատրելի սահմաններում ծանրանալ սոցիալական հարթակներում՝ պատասխանատւութեան սահամններում ԶԼՄ-ների գործունէութեան եւ հնարաւորութիւնների վրայ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ