Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառումների շարք.Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս»-ում՝ արւեստով խնկարկւեց Բիւրաւոր նահատակների յիշատակը

Հինգշաբթի՝ մայիսի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում՝ մասնակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ ՀՀԸՄ-ի «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախմբերի ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ Արեգ Մարգարեանի դաշնամուրային ընկերակցութեամբ:

Գեղարւեստական ծրագիրը յագեցած էր պարային, դաշնամուրային եւ ասմունքային կատարումներով, որի ընթացքում ելոյթ ունեցան «Արարատ» պարախմբի Անսամբլ եւ թիւ 1 խմբերը ղեկավարութեամբ՝ աւագ ուսուցչուհի Լինէթ Սարգսեանի եւ ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեանի ընկերակցութեամբ՝ օգնականներ Նարէ Մնացականեանի եւ Նարէ Տէր Մկրտչեանի, ինչպէս նաեւ Ալին Թաշճեանի դաշնամուրային կատարմամբ երկու ստեղծագործութիւն Էդւարդ Աբրահամեանից, եւ Էրւին Գալստեանի ղեկավարութեամբ՝ Հ.Մ.Ա.Կ-ի մանկապատանեկան երաժշտութեան խմբի ասմունքողներ՝ Սիոն Սինանեանի, Դաւիթ Շահնազարեանի եւ Թալին Ալավերդեանի:

Ընթացքում պատանիներն ասմունքեցին Պարոյր Սեւակի, Գէորգ Էմինի, Վարանդի բանաստեղծութիւններից «Ղօղանջ եղեռնական», «Կոմիտասը աքսորի ճանապարհին» եւ «Ռազմադրօշ» ստեղծագործութիւնները:

Էրւին Գալստեանի ձայնով նոյնպէ՛ս հնչեց Դանիէլ Վարուժանի «Ձօն» եւ Պարոյսր Սեւակի «Ղօղանջ նախճիրի» բանաստեղծութիւնները:

Երգչախմբային կատարումների շարքում հնչեցին Կոմիտասի մշակմամբ՝ «Հայր մեր»-ը եւ «Ազգային օրհներգ»-ը Մակար Եկմալեանի «Ով հայոց աշխարհ»-ը, Գրիգոր Սիւնիի՝ «Վո՜ւշ վու՜շ»-ը, Քրիոստափոր Կարամուրզայի «Կիլիկիա»-ն, Կոմիտասի «Անտունի»-ն Մեղեդի Եղնազարեանի կատարմամբ, Բարսեղ Կանաչեանի «Կամաւորական քայլերգ»-ը, Էդւարդ Միրզոյեանի «Հայրենիքն է կանչում», Հրաչեայ Օհանեանի «Մեր Հայրենիքի քաջ որդիներին», «Չարթիր Լաօ»-ն, Ալեքսանդր Յարութիւնեանի «Հայրենիքիս հետ»-ը եւ Սեդրակ Դաւթեանի «Երգ Ազատութեան» ստեղծագործութիւնները: «Արարատ» պատրախմբի անսամբլ եւ թիւ 1 խմբերի կատարմամբ պարային կատարումներով եւ կշռութաւոր յաջորդականութեան ու մարմնի արտայայտչական շարժումների հնարքներով բեմականցւեցին «Հայրենիքիս» եւ «Կեանքս հայրենիքիս» երաժշտական ստեղծագործութիւնները:

Ծրագրի ընթացքում ասմունքային կատարումներով ու խօսքի ընթերցմամբ ելոյթներով էր հանդէս գալիս բեմադրիչ Էրւին Գալստեանը:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացւեց Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող Կարէն Մնացականեանի ձեռամբ պատրաստւած վաւերագրական կարճամետրաժ մի տեսանիւթ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ