Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած ծրագրերի շրջագծում աշակերտական գեղանկարչական ցուցահանդէս եւ գեղարւեստական ծրագիր ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած միջոցառումների շրջագծում թւականիս մայիսի 1-ին իւրայատուկ գեղանկարչական ցուցահանդէս էր կազմակերպւել ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում, «Արեւմտեան Հայաստանի մտաւորականութեան կորուստներ» խորագրով, որը «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցի սաների աշխատանքն էր նախաձեռնութեամբ դպրոցի ուսուցչուհի Ալենուշ Թորիկեանի: Ծրագիրը մեկտեղւած էր միութեան սկաուտների եւ «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտների գեղարւեստական յայտագրով:

Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրի սկզբում տեսահոլովակով ներկայացւեց այս օրինակ ցուցահանդէսների կայացման անցեալ երեք տարիների աշխատանքները: Բացման խօսքով հանդէս եկաւ Լեռնիկ Նազարեանը: Խօսքի ընթացքում նշւել էր, որ արդէն 4-րդ անընդմէջ տարին է ինչ կազմակերպւում է նմանօրինակ ցուցահանդէս, որի նպատակն է խթանել մշակութային կեանքը, պահպանել հայ ժողովրդի ազգային արժէքները եւ այն փոխանցել մեր մատաղ սերնդին: Նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած ոչ մշակութային ջարդին ցուցահանդէսի թեման «Արեւմտեան Հայաստանի մտաւորականութեան կորուստներ» -ն է:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու դպրոցի նկարչական ցուցահանդէսի ուսուցչուհի եւ հայ ժողովրդի մշակութային կորուստներն ու ազգային արժէքները ներկայացնող չորս ամեայ ցուցահանդէսի կազմակերպիչ Ալենուշ Թորիկեանը: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորութեամբ անդրադրձաւ նմանօրինակ աշխատանքների ազդեցութեանը նոր սերնդի մօտ հայ ժողովրդի ազգային արժէքները եւ պատմութիւնը վառ պահելու առումով: Իր ելոյթի ընթացքում նա նշեց քանի որ մի ժողովրդի մտաւորականներն են որակ հաղորդում տւեալ ժողովրդին, ուստի Ցեղասպանութեան թիրախներից հանդիսացան հայ ժողովրդի մտաւոր խաւը եւ հերթական ցուցահանդէսների նպատակը համրեց մատաղ սերնդին հաղորդ պահելու մեր ազգային արժէքներին:

Միջոցառման ընթացքում ասմունքային կատարումներով հանդէս եկան սկաուտները «Մարի Մանուկեան» աղջկանց միջնակարգ դպրոցի սաները գլխաւորութեամբ ուսուցչուհի Մելինէ Սադեղիի, եւ ազգային երգերի եւ կենդանի երաժշտութեան կատարմամբ ելոյթով հանդէս եկաւ «SOUL DUST» երաժշտական խումբը:

Միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Իր ելոյթի ընթացքում տէր հայրը անդրադառնալով հայ ժողովրդի դէմ իրականացած մշակութային ջարդերին նշեց. «Այսօր եւս նոյն թշնամու կողմից մշակութային ջարդը շարունակւում է Արցախի մեր բռնագրաւեալ հողերում եւ քար ու քանդ են արւում մեր բազմադարեայ վանքերը, եկեղեցիները ու մշակութային կոթողները, ինչպէս Ղազանչեցոց եկեղեցին կամ Ամարսը, որոնք կամ քանդւում են կամ դրանց պատմութիւնը խեղաթիւրւում է, սակայն այս բոլորի դիմաց լուռ է ոչ միայն աշխարհը այլ նաեւ Հայաստանի գործող իշխանութիւնը»: Նա վերջում իր գնահատանքը յայտնեց ՀԲԸՄ-ին, գեղանկարչական ցուցահանդէսը եւ գեղարւեստական յայտագիրը իրականացրած աշակերտներին, նրանց ուսուցչուհիներին, երաժշտական խմբին եւ ծնողներին, որոնց համատեղ աշխատանքի շնորհիւ հայ ժողովրդի ազգային արժէքները փոխանցւում են մեր նոր սերնդին:

Կազմակերպւած ցուցահանդէսին առընթեր հարցազրոյց ունեցանք գեղանկարչութեան ուսուցչուհի Ալենուշ Թորիկեանի հետ, ով ցուցահանդէսի մասին արտայայտւելով նշեց. «Ցուցահանդէսին ներկայացւած են «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի աշակերտների աշխատանքները, որը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան ընթացքում մեր մտաւոր կորուստներին: Արդէն չորրորդ հերթական տարին է, որ Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ցուցահանդէս ենք կազմակերպում տարբեր թեմաներով: Ցուցահանդէսնին մասնակից աշակերտները դպրոցի դասերից յետոյ յաւելեալ ժամ են յատկացնում եւ ես փորձում եմ նրանց փոխանցել թէ ի՞նչ կորուստներ ենք ունեցել եւ մատաղ սերունդը ինչպէ՞ս է կարող իր կրթութեամբ եւ ազգային արժէքների ճանաչմամբ դառնալ մեր ժողովրդի ապագայ մտաւորականութիւնը: Աշխատնքները իրականացւում են դպրոցի յարկի տակ, իհարկէ նկատի առնելով որ աշակերտները տարրական օղակի են, ուստի անհրաժեշտ է օգնել նրանց եւ ուղղութիւն տալ, քանի որ դիմանկարը շատ ծանր աշխատանք է: Ես անձամբ 23 տարի է ինչ «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցում դասաւանդում եմ մեր սիրելի երեխաներին, իսկ ցուցահանդէսի համար սկսում ենք պատրաստւել երկու ամիս առաջւանից: Այս ցուցահանդէսին ներկայացւած են 23 դիմանկարներ մեր մտաւորականներից, որոնք զոհ դարձան Հայոց Ցեղասպանութեանը:

Միջոցառման աւարտին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, ՀԲԸՄ-ի փոխատենապետ Վահէ Միրզաբէգեանի եւ գեղանկարչութեան ուսուցչուհի Ալենուշ Թորիկեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին աշակերտներին:
Ծրագրին ներկայ էին ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 14 Մայիսի 2025;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ