Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած դասախօսական երեկոյ Ի.Ա.Մ.Մ-ում

«Հայ ժողովուրդն այլ ելք չունի բացի թուրքա-սիոնիստական բլոկից զգուշանալու, Հայաստանի էութեանն ու լինելութեանը սպառնացող առաջին թշնամիներին՝ Բաքւին ու Անկարային չվստահելու եւ չմօտենալու, Հայոց եկեղեցին արժեւորելուց ու պահպանելուց, եւ յատկապէս միասնական լինելուց բացի: Հաւատացած եմ, որ Իրանը եւս պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ դատապարտելով Թուրքիային՝ որպէս իրականացնող կողմի, եւ իրերն իրենց անունով կոչելով, ցոյց տայ իւրաքանչիւրի զբաղեցրած իրական տեղն ու դերը տարածաշրջանում »: Այս մասին կարեւորեց դոկտ. Էհսան Մովահեդիանը Ի.Ա.Մ.Մ-ի նախաձեռնած Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած բանախօսական միջոցառմանը:

Չորեքշաբթի՝ մայիսի 7-ին տեղի ունեցած բանախօսական ձեռնարկին բանախօսական ելոյթներով հերթով հանդէս եկան դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը՝ «Հայոց Ցեղասպանութեան պատճառները», դոկտ. Մաջիդ Քարիմին՝ «Հայոց Ցեղասպանութիւը եւ մեր պատմական առաքելութիւնը», դոկտ. Փիւնիկ Սիմոնեանը՝ «Մշակութային ցեղասպանութիւն, խորութիւնը եւ մասշտաբները» եւ դոկտ. Էհսան Մովահեդիանը «Դասեր ցեղասպանութիւնից» գլուխների ներքոյ:

Ծրագրի սկզբում Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի ձեռամբ կատարւած աղօթքից յետոյ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի միջոցով ներկաներին փոխանցւեց Սրբազան Հօր պատգամը:

Ծրագրի եզրափակիչ բաժնում դաշնամուրային կատարումներով հանդէս եկաւ Անդրէ Մուրադեանը:

Միջոցառման ներկաների շարքերում ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քահանայ հայրեր, Թ.Հ.Թ. Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը ոգեկոչող յանձախմբի ներկայացուցիչը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Նոյեմբերի 2025;
Տօն՝ Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

Ուրբաթ 14 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.13-24

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ