Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հողին յանձնւեց նորոգ հանգուցեալ ազատամարտիկ Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանի դին

 

Թւականիս մայիսի 12-ին իր մահկանացուն կնքեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւոր ազատամարտիկ՝ Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանը, ով 26 ամիս գերեվարւած է եղել Իրաքի բասական ռեժիմի կողմից Իրաքի Ռոմադի ճամբարում: Նա պատերազմի ճակատում վիրաւորւել է եւ 40 տոկոս զինհաշմւած էր համարւում:

Ազատամարտիկը ազատութիւնից յետոյ իր կեանքի ընթացքում միշտ յիշում էր գերութեան դաժան յուշերը եւ չէր մոռանում իր նահատակ զինակիցներին: Յովհաննէս Ազիզեանը արդէն չորս տարի էր ինչ հիւանդ էր եւ ծանր հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն կնքելով խորը վիշտ պատճառեց իր ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:

Հանգուցեալ ազատամարտիկի կրօնական թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 14-ին, Թեհրանի Սրբ. Թարգմանչաց եկեղեցում, եւ կրօնական արարողութիւնը կատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, ներկայ էին Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: Կրօնական արարողութեան ընթացքում Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը գնահատանքով անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւորների սխրագործութիւններին ընդգծելով, որ պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայ համայնքը ունեցել է 36 գերեվարւածներ, եւ 131 զինհաշմւածներ եւ կարեւորութեամբ արտայայտւեց քրիստոնէութեան վարդապետութեան մէջ նահատակութեան իմաստին: Վերջում Հայր Սուրբը իր վշտակցութիւնը յայտնեց հանգուցեալի ընտանիքին: Կրօնական արարողութեան աւարտին քաջարի ազատամարտիկի դին փոխադրւեց եկեղեցու բակը, որտեղ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց խորհրդի անդամ Արթին Շահբազեանը, անդրադառնալով նահատակների եւ պատերազմի զինհաշմւածների ու գերեվարւածների անմոռանալի դերը պարտադրեալ պատերազմի տարիներին եւ Թեմական խորհրդի վշտակցութիւնը յայտնեց:

Խօսք փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ցամաքային ուժերի նահատակների եւ վերերանների վարչութեան պատասխանատու գնդապետ Ռահիմ Ռոհանին, ով մեծարելով նահատակութեան արժէքը, անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու առումով հայ ժողովրդի զաւակների ցուցաբերած անմնացորդ դերակատարութեան մասին, գնահատելով նահատակների յիշատակը:

Խօսքերը եզրափակւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ելոյթով: Պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին հայ ժողովրդի տարբեր խաւերի կողմից ռազմաճակատներին ցուցաբերած բազմաոլորտ օժանդակութիւններին, ինչու չէ նաեւ ռազմաճակատներում հայ զինւորների սխրագործութիւններին եւ յանուն երկրի տարածքային ամբողջականութեան, իրենց կեանքը զոհաբերած նահատակների վսեմ արժանիքներին:

Վերջում հանգուցեալի դին փոխադրւեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ հողին յանձնւեց նահատակների բաժնին կից նկատի առնւած տարածքում:

Արարողութեանը ներկայ էին պետական ու զինւորական պատասխանատուներ, Թեհրանի Նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամի նախագահ Աբբասալի Ռեզային եւ իր տեղակալները, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչներ, Թեհրան նահանգի տնտեսական եւ ֆինանսների գլխաւոր վարչութիւնից, Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի վարչականներ, հանգուցեալ ազատամարտիկի գործընկերները, իր հարազատները եւ ընկերները:

Հողը թեթեւ գայ վրադ քաջարի ազատամարտիկ Յովհաննէս Ազիզեան:

Լուրը՝ «Ալիք»-ից

Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեաններ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 25 Մայիսի 2025;
Զ կիր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ