Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սիրելի’ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաշւի առնելով երկրում տիրող իրավիճակը Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը խորհրդակցելով Պատգամաւորական ժողովի դիւանի հետ, կեանքի է կոչել շտաբ, որը հետեւում է իրադարձութիւնների ընթացքին եւ պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում ձեռնարկել իրավիճակին համարժէք քայլեր` հնարաւոր խնդիրները կարգաւորելու համար։

Կոչ ենք անում Ձեզ` պահպանել սառնասրտութիւնը, չտրւել ապատեղեկատւութեանը եւ հակաքարոզչական սադրանքներին ու յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար հետեւել մեր առաջիկայ յայտարարութիւններին։

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդ
17.06.2025 թ.

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ