Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԵՏԵՒՈՒՄ է ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ

Երկուշաբթի, 16 Յունիս 2025 թւականի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախօսային կապ է հաստատել Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգիսեանի եւ հայ համայնքի պատասխանատուներին հետ։ Արամ Ա. Կաթողիկոսի հեռախօսի նպատակն էր իմանալ թեհրանահայ համայնքի ներկայ կացութեան եւ Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովին մասնակից պատւիրակութեան վերադարձի մասին։ Սրբազան հայրն ու պատասխանատուները Հայոց Հայրապետին փոխանցել են, թէ հայ համայնքը որեւէ վնասի չի ենթարկւել, իսկ ժողովականները հանգստութեամբ Իրան են ժամանել։

Յիշեցնենք, թէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կերպով կապի մէջ է Սրբազան Հօր, նրա օգնական Հայր Սուրբին եւ համայնքի պատասխանատուներին հետ։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ