Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանահայ համայնքը դատապարտեց սիոնիստական ռեժիմի ագրեսիան Իրանի դէմ եւ իր զօրակցութիւնը յայտնեց երկրի ղեկավարութեանը եւ ժողովրդին

Չորեքշաբթի, թւականիս յունիսի 25-ին, Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ իրականացւած ագրեսիան դատապարտող հաւաք եւ խաղաղութեան աղօթք, ի աջակցութիւն խաղաղութեան եւ մեր երկրի Զինւած ուժերի սխրագործութիւնների եւ տարած յաղթանակի եւ ի զօրակցութիւն երկրի ղեկավարութեանը եւ զինւած ուժերին:

Արարողութեան աւարտին դատապարտման ելոյթներ ունեցան Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Էմադ Ջերջիս Խուշաբէն, Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ քորեպիսկոպոս Վանիա Սարգիսը, Զրադաշտականների ներկայացուցիչ մոգպետ Հորմոզ Խոսրաւիանին եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը ընթերցեց Կրօնական փոքրամասնութիւնների համատեղ բանաձեւը:

Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ըստ հետեւեալի՝

«Մենք այսօր հաւաքւել ենք այս նւիրական վայրում, նախ աղօթելու Իրանեան մեր հայրենիքի խաղաղութեան, վերջին 12-օրեայ պարտադրեալ պատերազմի անմեղ նահատակների հոգիների խաղաղութեան համար եւ միեւնոյն ժամանակ դատապարտելու սիոնիստական ռեժիմի յարձակումները Իրանի խաղաղասէր երկրի վրայ։
Այսօր աշխարհը մի քիչ ամէն տեղ տագնապի, անորոշութեան, թշւառութեան, անհանդուրժողականութեան, եղբայրատեացութեան, քինախնդրութեան, ատելութեան եւ լուռ պատերազմի մէջ է։
Շուրջ երկու շաբաթներ աոաջ սիոնիստական ռեժիմը կուրացած փառասիրութեան, մեծամտութեան մոլուցքից յարձակում գործեց Իրանի խաղաղասէր ու ազնիւ ժողովրդի վրայ։ Իրանի քաջարի, հայրենասէր ու ազնիւ ժողովուրդը առանց խտրութեան այս իրականութեան դիմաց կանգնած կուրծք տւեց թշնամուն ու 12-օրեայ մաքառումից ու աշխարհակործան պատերազմից յետոյ ի վերջոյ Իրանեան քաջարի բանակն ու մարտունակ ժողովուրդը յաղթականօրէն վերջ դրեց քանդիչ ու աւերիչ պատերազմին։
Մենք այսօր այդ պատերազմի ծայր առնելուն եւ հարիւրաւոր նահատակ բարձրաստիճան ղեկավարների, զինւորների եւ նոյնքան ու աւելի անմեղ ժողովրդի նահատակութեան առիթով քով-քովի ենք եկած մի կողմից մեր յարգանքն ու խոնարհումը արտայայտելու պատերազմի զոհերի յիշատակի առաջ եւ միւս կողմից ասելու մեր նահատակներին, որ ձեր թափած արիւնը ծաղկած ու վերընձիւղած է, Իրանը բարեզարդւած, աճած ու զօրացած է եւ իր բանակով, պաշտպանողական բարձր դիրքերով կանգնած աշխարհի դիմաց բարձրաձայն գոչում է, ահա կամ ու դեռ պիտի լինեմ աւելի ուժեղ ու զօրեղ որպէս խաղաղարար ու ստեղծագործող ժողովուրդ եւ յանուն խաղաղութեան ու բարգաւաճ կեանքի բարեկամութեան ձեռք եմ երկարում աշխարհի խաղաղասէր ժողովրդին։
Այս յարձակումները երիցս փաստեցին, որ թշնամին չի հետեւում քաղաքակիրթ մարդկութեան կողմից ընդունւած բարոյական նորմերին, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ օրէնքներին ու գործում է բացառապէս բռնութեան, սպանութեան եւ աւերածութեան տրամաբանութեան սահմանում`բոլոր կարմիր գծերը։ Հետեւաբար այս յանցաւոր արկածախնդրութեան բոլոր հետեւանքների անմիջական պատասխանատւութիւնը կրում է հէնց այս յանցագործ ռեժիմը։ Ցաւակցելով երկրի Զինւած ուժերի հրամանատարների, միջուկային գիտնականների, ինչպէս նաեւ միւս անմեղ հայրենակիցների նահատակութեան առիթով, օրհասական այս պահին մեր լիակատար աջակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում երկրի ղեկավարութեանն ու Զինւած ուժերին, եւ վստահ ենք, որ սիոնիստական ռեժիմի այս յանցագործութիւնը կարժանանայ համարժէք եւ համաչափ պատասխանի։ Մեր ցաւակցութիւնը յայտնելով Գերագոյն առաջնորդին եւ նահատակների ընտանիքներին, մաղթում ենք տոկունութիւն ու համբերութիւն սիրելի ժողովրդին եւ առ Աստւած հայցում ենք շուտափոյթ ապաքինում վիրաւորներին, ու յայտարարում ենք` մեր համերաշխութիւնն ու աջակցութիւնը բոլոր պետական եւ ռազմական պաշտօնեաներին։
Մեր նահատակները երկնքից դիտում են մեզ եւ օրհնում մեր միասնականութիւնն ու միակամութիւնը վկայելով աստւածային այն ճշմարտութեան, որ նա ով հաւատում է թէպէտ եւ մեռնի կապրի, մանաւանդ նա ով իր կրօնի եւ հայրենիքի համար է նահատակւում նա կենդանի է ու անմահ:
Հայութիւնը ինքը որեւէ ժողովրդից աւելի է իմանում արժէքը, դերն ու տեղը խաղաղութեան մարդկային մեր կեանքում. այդ պատճառով եւս, յեղափոխութեան առաջին շրջանից սկսած, իրանահայը յուսավառ տրամադրութիւններով ու խոր Հաւատքով փարւեց իր գործին, աշխատանքին եւ զոհողութեան գերագոյն աստիճանով ու կեանքի իսկ գնով իր իսլամ եղբայրների եւ քոյրերի Հետ կողք-կողքի՝ մասնակցեց Իրան-Իրաք ու Իրան-Իսրաել վերջին 12-օրեայ պարտադրեալ պատերազմներինին, յանուն Իրանեան իր հայրենիքի ամբողջականութեան, խաղաղութեան եւ առաւել զարգացման ու անսասանութեան:
Փառք մեր նահատակներին եւ խաղաղութիւն իրենց հոգիներին, փառք Իրանի ազնիւ ժողովրդին եւ հազար փառք Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ անոր ժողովրդանւէր, իմաստուն եւ քաջարի հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Ալի Խամենէիին։
Թող, որ ամենակարող Աստւածը պահի եւ պահպանի Իրանը եւ իրանական ժողովրդին բոլոր տեսակի փորձութիւններից ու արհաւիրքներից»։

Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շարլի Էնւիէ Թեքիէն, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, Ազգ. Մարմինների, Եկեղեցական խորհուրդների եւ միութիւնների ներկայացուցիչները, Քահանայից Դասը եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Լուսանկարները՝ Հատիսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ