Կիրակի, 29 յունիս 2025 թւականին, Հանր. նախագահի յանձնակատար եւ Իրանում էթնիկ խմբերի եւ կրօնական համայնքների խորհրդի պատասխանատու հոջթ. Սէյէդ Մահմուդ Ալաւին (دستیار ویژه رئیس جمهور و رئیس شورای اقوام، ادیان و مذاهب) այցելեց հիւանդանոցում հոսպիտալացւած ռմբակոծութեան հետւանքով վիրաւորւած թեհրանահայ Անահիտ Շահբազեանին:
Հոջթ. Սէյէդ Մահմուդ Ալաւին այցի ընթացքում փոխանցեց Հանր. նախագահ դոկտ. Մասուդ Փեզեշքեանի ողջոյնները եւ նրան մաղթեց շուտափոյթ ապաքինում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ