Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Կիրակի, 29 յունիս 2025 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի՝ Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 30-րդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Հայրապետական մաղթանքի աղօթքներով Հայր Սուրբը խնդրեց Աստծուց, որ Մեծի տանն Կիլիկիոյ արժանընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պարգեւի արեւշատութիւն, քաջառողջութիւն եւ բարեյաջող առաքելութիւն, որպէսզի շատունակի առաջնորդել Հայ Առաքելական Ս. եկեղեցին ի փառս Աստծոյ եւ ի պայծառութիւն մեր ժողովրդի։

Աղօթքի մի այլ բաժնում, աղօթք բարձրացւեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Պատրիարքական զոյգ աթոռների եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պահպանման, պայծառացման եւ հզօրացման համար:

Յաւարտ Հայրապետական մաղթանքի Հայր Սուրբը՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ազգ. Իշխանութեան, Հոգեւոր դասի եւ թեհրանահայութեան անունից շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 30-րդ տարեդարձը, մաղթելով, որ Աստւած միշտ Հայրապետի Մականը ծաղկեալ պահի, որպէսզի շարունակի իր իմաստութեամբ հովւել հայոց եկեղեցին եւ ժողովուրդը:

Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Նոյեմբերի 2025;
Տօն՝ Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

Ուրբաթ 14 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.13-24

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ