Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Վերջ տւէք Հայսատանի կեանքէն ներս ստեղծւած վատառողջ մթնոլորտին, ամօ՞թ է»

Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակին

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակին:

Ստորեւ ներկայացնում ենք վեհափառ Հայրապետի ուղերձի արեւելահայերէն տարբերակը:
«Ամօթ է, հազար ամօթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքում ստեղծւած ներկայիս անառողջ եւ ապազգային մթնոլորտի համար։ Ցաւօք սրտի, հայոց լեզւի բառերը բաւական չեն նկարագրելու իմ ցաւն ու ընդվզումը։ Մանաւանդ՝ վերջերս պարզւած մթնոլորտը մեր ազգի երկու հիմնարար կառոյցների՝ Սուրբ Էջմիածնի եւ Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապէս ամօթալի եւ դատապարտելի է։

Իհարկէ, որեւէ ազգի, եկեղեցու կամ կազմակերպութեան կեանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ ու բախումներ։ Սակայն անհրաժեշտ է, որ դրանք քննարկւեն յատուկ գործընթացների միջոցով եւ հանդարտ մթնոլորտում, որպէսզի հնարաւոր լինի հասնել համապատասխան լուծումների։

Վեց տարուց աւելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։ Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպէսզի կարողանամ օգնել ստեղծւած փոթորիկը գոնէ մասամբ հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից եւ այլ միջոցով հնչած ու շարունակւող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգեւոր եւ ազգային արժէքներին հակասող արտայայտութիւնները, ինչպէս նաեւ իրականացւող ձերբակալութիւնները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դէպի Հայրենիք։

Սակայն ես մնում եմ մշտապէս պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան եւ հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ այլ պատասխանատուների, որպէսզի հնարաւոր լինի ստեղծւած ծանր իրավիճակից Հայաստանին դուրս բերելու լաւագոյն լուծումներ փնտրել»:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ