Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 27 յուլիս 2025 թւականին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի այլակերպութեան կամ պայծառակերպութեան տօնը:

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարգ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի, ազգ. մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, Քահանայից Դասը եւ հաւատացեալ ժողովուրդ:

Քրիստոսի այլակերպութեան կամ պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի կողմից նաեւ ծանօթ է Վարդավառ անունով: Պայծառակերպութիւնը մեր եկեղեցու հինգ տաղաւար կամ ամենամեծ տօներից մէկ է: Տաղաւար տօները այն տօներն են, որոնք ուղղակի կամ անուղղակիօրէն առնչութիւն ունեն Քրիստոսի անձի եւ կեանքի հետ:

Օրւայ աւետարանական հատւածը սկսում է մի հետաքրքիր դրւագով: Այնտեղ կարդում ենք, թէ Յիսուս իր աշակերտներին հարցրեց.- «Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին, ո՞վ եմ Ես» (Մտ 16.13): Առաքեալներից իւրաքանչիւրը տարբեր պատասխաներ տւեցին: Մէկը ասաց, որ Դու Յովհաննէս Մկրտիչն ես, միւսը՝ Եղիա մարգարէն: Մէկը ասաց, որ Դու Երեմիա մարգարէն ես, միւսը՝ մարգարէներից մէկը: Ապա Յիսուս հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ Ես» (Մտ 16.15): Պետրոսն ասաց.- «Դու Քրիստոսն ես՝ Կենդանի Աստծու Որդին» (Մտ 16.16): Մի քանի օրեր յետոյ, Յիսուս Իր ինքնութիւնը բացայայտելու միտումով, իր աշակերտներից Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին վերցնելով, Թաբօր լեռ բարձրացաւ: Այնտեղ պայծառակերպւեց նրանց աչքերի առջեւ եւ յայտնեց Իր աստւածային ինքնութիւնը:

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով` երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով` յայտնեց Իր Աստւածութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ