
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 օգոստոս 2025 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի օգոստոսի 18-ին 2025թ., Յիշատակ Մեռելոց է:
Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 16-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ