Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐՏԻ ԽՕՍՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Այսօր Արցախի անկախութեան տօնն է (սեպտեմբեր 2): Մի տօն, որը օրին հպարտութեամբ եւ արդար ուրախութեամբ մեր սրտերը լիացուց:

Մեր արդի պատմութեան ամենափայլուն օրերն էին, որը մեր առաջ բացեց նոր հորիզոններ եւ ծնունդ տւաւ նոր տեսիլքների: Բոլորս ուրախութեամբ ու հպարտութեամբ հետեւում էինք Արցախցի քաջ ժողովրդի եւ հերոսների յաղթանակին:

Դժբախտաբար դէպքերի արագ փոփոխութեամբ մեր ուրախութիւնը կիսատ մնաց, բայց մեր կամքն ու վճռակամութիւնը երբեք չթուլացաւ եւ չի թուլանայ. Մի օր, պայծառ առաւօտ կրկին կը վերագտնենք եւ մեր ուրախութիւնը եւ մեր յաւերժական Արցախը:

Այս առիթով նաեւ կը յիշենք ու կաղօթենք Արցախի մեր այն ազգի զաւակների համար, որոնք անարդարօրէն բանտարկւած են Բաքւի բանտերի մէջ ոճրագործ Ալիեւի կողմից:

Արցախի օրւայ առիթով, շնորհաւորում ենք մեր Արցախցի ժողովրդին՝ Արցախի մէջ թէ Արցախից դուրս եւ ջերմօրէն ողջունում ենք նաեւ անարդարօրէն բանտարկւած Արցախի մեր ժողովրդի հերոս զաւակներին, միաժամանակ աղօթելով Արցախի ազատագրական պայքարի ճանապարհին ընկած մեր նահատակ հերոսների հոգիների խաղաղութեան համար:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ