Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՍԵՄԻՆ

Կարիքաւորներին Օժանդակող մարմինն ըստ իր առաքելութեան՝ բարեսիրական աշխատանքների շարանում՝ շաբաթ, թւականիս սեպտեմբերի 13-ին, իր հովանաւորութեան ներքոյ գտնւող՝ թւով 50 աշակերտ-ուհիներին նւիրեց դպրոցական պարագաներ՝ ուսապարկեր, գրենական պիտոյքներ նաեւ կօշիկներ։

Սոյն նախաձեռնութեան նպատակն էր աջակցել ընտանիքներին եւ խանդավառութիւն ստեղծել աշակերտների մօտ՝ նոր ուսումնական տարեշրջանի վերսկսման համար:

Մեծապէս գնահատելի են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի, ինչպէս նաեւ բոլոր բարերարների ջանքերը, ովքեր համագործակցում են նմանօրինակ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ