Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԷԿ ՕՐ «ԹԵՀՐԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«Թեհրան» համալսարանի մշակութային ու հասարակական հարցերի վարչութիւնը, «بنیاد حامیان» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին՝ «Մէկ օր Թեհրանի համալսարանում» ծրագիրը, որի նպատակն էր, հնարաւորութիւն ընձեռնել Թեհրանի դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին ծանօթանալու համալսարանի կառոյցին, ֆակուլտետներին, հետազօտական կենտրոններին եւ այլնին։

Ուրբաթ, սեպտեմբերի 4-ին, Թեհրանի Հայոց Թեմի Կրթական Խորհուրդը՝ հետեւելով վերոնշեալ ծրագրի յայտարարութեանը, կազմակերպեց թւով 14 աշակերտների այցելութիւնը համալսարան:

Կրթական խորհրդից այցելութեանը ներկայ էին՝ ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ատենադպիր՝ Մելինդա Քարիմ Մասիհին եւ ԿԽ անդամ՝ Սերժ Եղիազարեանը, իսկ Թեհրանի հայկական «Թունեան-Թովմասեան», «Մարի Մանուկեան» եւ «Մարիամեան» դպրոցներից մասնակցեցին հետեւեալ աշակերտները՝ Փարելի Սիրիկեանը, Ադոնիս Մարկոսեանը, Մինելի Դանիէլեանը, Արքայազ Միկոյեանը, Փարելի Բախշին, Ռոմէլ Ներսիսեանը, Արփա Իսախանեանը, Ադրին Մարկոսեանը, Մինէ Քեշիշ Բանոսին, Նազելի Կարապետեանը, Անայիս Մարկոսեանը, Սերլի Միրզախանեանը, Մելանի Բարխուրդարեանը եւ Էռլին Մալէքեանը:

«Մէկ օր «Թեհրան» համալսարանում» միջոցառումը տեղի ունեցաւ, երկու փուլով՝ առաջին փուլը նախատեսւած էր մաթեմատիկայի եւ արւեստի մասնագիտական ոլորտների դիմորդների համար, երկրորդ փուլը՝ անցկացւեց հումանիտար, փորձարարական գիտութիւնների եւ օտար լեզուների խմբերի համար։

«Թեհրան» համալսարանի մշակութային եւ հասարակական հարցերի փոխնախագահ՝ դոկտոր Ռուհոլլա Նոսրաթին, իր ողջոյնի խօսքում ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնութիւնը իրականացւում է իններորդ շրջանի շրջանակում։ Նա շեշտեց նման հանդիպումների կարեւորութիւնը գիտական եւ մշակութային համագործակցութեան խթանման գործում։

Նա ներկայացրեց «Թեհրան» համալսարանը, որպէս Իրանի մայր համալսարան եւ բարձրագոյն կրթութեան խորհրդանիշ, կարեւորեց համալսարանի գիտահետազօտական, մշակութային եւ սոցիալական ներուժը։

Միջոցառման ընթացքում, մի խումբ անւանի դասախօսներ եւ համալսարանի շրջանաւարտներ հանդէս եկան ելոյթներով՝ կիսւելով իրենց փորձով ու ձեռքբերումներով։

Մասնակից աշակերտները, ուղեկցորդների հետ շրջեցին համալսարանի ֆակուլտետներում, հետազօտական կենտրոններում եւ մշակութային տարածքներում։ Այս այցելութիւնը աշակերտներին հնարաւորութիւն տւեց ծանօթանալու կրթական, լաբորատոր եւ համալսարանական միջավայրին ու աւելի պարզ պատկեր ստանալու իրենց ապագայ ուսման մասին։ Նման միջոցառումները, յատկապէս մասնագիտութեան ընտրութեան փուլում, կարեւոր դեր են խաղում աշակերտների գիտակցւած ուղղորդման եւ համալսարան ընդունւելու դրդապատճառ են հանդիսանում։

«Թեհրան» համալսարանը հիմնադրւել է 1934 թ․-ին՝ Ռեզա Շահ Փահլաւիի հրամանով։ Այն ձեւաւորւել է մի քանի ուսումնական հաստատութիւնների՝ «Դարուլֆոնուն»-ի, Քաղաքական գիտութիւնների դպրոցի եւ Բժշկական դպրոցի միաձուլման արդիւնքում։ Հեռանկարային գաղափարը ծագել էր դեռեւս Ղաջարների ժամանակաշրջանում՝ շնորհիւ Միրզա Թաղի Խան Ամիրքաբիրի ջանքերի, սակայն իրականութիւն դարձաւ միայն Փահլաւի Առաջինի օրօք։ Սկսած հիմնադրումից՝ համալսարանը դարձել է Իրանի բարձրագոյն կրթութեան, գիտահետազօտութեան եւ նորարարութեան հիմնական կենտրոնը՝ կարեւոր դեր ունենալով երկրի գիտական եւ քաղաքական վերնախաւի ձեւաւորման մէջ։ Այսօր Թեհրանի համալսարանը, ունենալով աւելի քան 50000 ուսանող տարբեր մակարդակներում եւ բազմաթիւ կրթական համալիրներ, համարւում է Մերձաւոր Արեւելքի ամենամեծ ուսումնական կենտրոններից մէկը։ Համալսարանը գործում է տարբեր ոլորտներում՝ հումանիտար գիտութիւններից մինչեւ ճշգրիտ գիտութիւններ ու ճարտարագիտութիւն։

Թեհրանի հայոց դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները այցի ընթացքում այցելեցին համալսարանի Կենտրոնական գրադարան եւ Արխիւային կենտրոն, Ճարտարագիտութեան (որպէս Իրանի ինժեներական կրթութեան հիմք), Բժշկական եւ Դեղագործական, Իրաւագիտութեան եւ Քաղաքական գիտութիւնների, ինչպէս նաեւ Արւեստի եւ Գրականութեան ֆակուլտետները։

Աշակերտները մեծ ոգեւորութեամբ եւ տպաւորութեամբ հեռացան համալսարանից իւրաքանչիւրն իր հետ տանելով համալսարանում ստացած տեղեկութիւնների, նոր հետաքրքրութիւնների եւ ներշնչման մի պատառիկ՝ ապագայ մասնագիտական ուղու ընտրութեան հարցում աւելի հստակ պատկերացում կազմելու համար:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 03 Փետրւարի 2026;
Ս. Սուքիասեանց քահանաներ

Հինգշաբթի 05 Փետրւարի 2026;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 07 Փետրւարի 2026;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 10 Փետրւարի 2026;
Սրբոց Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 12 Փետրւարի 2026;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 15 Փետրւարի 2026;
Բուն Բարեկենդան

Երկուշաբթի 16 Փետրւարի 2026;
Ա Օր Մեծի պահոց։

Երեքշաբթի 17 Փետրւարի 2026;
Բ օր մեծի պահոց։

Չորեքշաբթի 18 Փետրւարի 2026;
Գ Օր Մեծի պահոց,

Հինգշաբթի 19 Փետրւարի 2026;
Դ օր Մեծի Պահոց․

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ