Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՄԻՍ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի՝ սեպտեմբերի 21-ի առաւօտեան, թեմիս բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Հ.Հ. պետական դրօշի օրհնութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ ամեակի առիթով:

Ս. պատարագի ընթացքում աղօթք բարձրացւեց՝ Տիրոջից հայցելով օրհնութիւն ու փրկութիւն, օրհնւեց Եռագոյն դրօշը եւ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Նշւեց, որ Հանրապետական մաղթանքը Հանրապետութեան խաղաղութեան, բարօրութեան, բարգաւաճման եւ զօրութեան համար է եւ մենք այդ յոյսով եւ հաւատքով աղօթում ենք մեր հայրենիքի անսասանութեան համար։

Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, Թեմական խորհրդի ատենապետը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետը եւ նկատառելի թւով հայրենակիցներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ