Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՏՕՆԱԿԱՏԱՐՒԵՑ ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԸ

Շաբաթ, 11 հոկտեմբեր 2025 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբ. Թարգմանչաց վարդապետները մեզի կտակեցին հայ ժողովրդի ինքնութեան ու գոյատեւման ամենաազդու եւ հզօր զէնքը: Թարգմանչաց վարդապետները Աստուծու կողմից տրւած իրենց շնորհքներով յաջողեցին իրենց անմոռաց հետքը թողնել հայ ժողովուրդի պատմութեան մէջ:

Սրբ. Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրւայ պատարագիչն էր Արժ. Տէր Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: Արարողութեան ընթացքում աշակերտութիւնն ստացան Ս. Հաղորդութիւն:

Հոգեպարար արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ Պատգամաւորական Ժողովից, Կրթական խորհրդից, Ազգային մարմիններից, Միութիւններից, Եկեղեցական խորհուրդներից եւ հայկական դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերից՝ ներկայացուցիչներ, Քահանայից դասը, հոծ թւով աշակերտութիւն եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 05 Փետրւարի 2026;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 07 Փետրւարի 2026;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 10 Փետրւարի 2026;
Սրբոց Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 12 Փետրւարի 2026;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 16 Փետրւարի 2026;
Ա Օր Մեծի պահոց։

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Փետրւարի 2026;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 26 Փետրւարի 2026;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 27 Փետրւարի 2026;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 28 Փետրւարի 2026;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ