Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Հինգշաբթի, 9 հոկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի նահանգապետ Մոհամադ Սադեղ Մոթամէդեանը Թեհրանի շաբաթւայ առիթով Սի է թիր պողոտայ կատարած առաջին շրջագայութեան ընթացքում, այցելութիւն ունեցաւ Ս. Աստւածածին եկեղեցի: Նահանգապետին ընկերակցում էր Թեհրանի մշակութային ժառանգութեան գլխաւոր տնօրէն Ալի Թոլուին (مدیر کل میراث فرهنگی استان تهران):

Հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Ս. Աստւածածին եկեղեցու խորհրդի ատենապետ Հերմիկ Արշակեանը եւ «Ա.Մանուկեան» թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը:

Այցելուները նախ մուտք գործեցին Ս. Աստւածածին եկեղեցի, ապա «Ա. Մանուկեան» ազգ. թանգարան, որտեղ հակիրճ բացատրութեամբ ներկայացւեց իրանահայութեան պատմական անցեալը եւ անդրադարձ կատարւեց մշակոյթի ու արւեստի տարբեր բնագաւառներում իրանահայութեան ներդրած աւանդին ու գործօն դերակատարութեանը: Առիթ եղաւ նաեւ ներկայացնելու 1945 թւականին կառուցւած Ս. Աստւածածին եկեղեցու հնագոյն անցեալը նշելով, որ մինչեւ 1970 թւականը եղել է առաջնորդանիստ եկեղեցի:

Նահանգապետ Մոհամադ Սադեղ Մոթամէդեանը իր արտայայտութիւններում նշեց, որ Պատմական ժառանգութիւններից բացի, Թեհրանը կրօնների եւ էթնիկ խմբերի համակեցութեան խորհրդանիշ է. այնպէս որ Սի է թիր փողոցը դէպի Միրզա Քուչակ խան, որտեղ մզկիթները, եկեղեցիները, սինագոգները եւ կրակի տաճարները գտնւում են կարճ հեռաւորութեան վրայ, համարւում է կրօնների միջեւ խաղաղ համակեցութեան եզակի օրինակ եւ իւրօրինակ խորհրդանիշ: Բացի այդ, մայրաքաղաքում տարբեր էթնիկ խմբերի ներկայութիւնը ստեղծել է մշակութային բազմազանութիւնը՝ Թեհրանում:

Այցելութեան ընթացքում մատնանշւեց թեմիս եկեղեցիների պահպանման եւ նորոգութիւնների համար անհրաժեշտ բիւջէների յատկացման անհրաժեշտութեան, որն այս ուղղութեամբ որոշւեց հանդիպում ունենալ պատկան պատասխանատուների հետ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ