Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐԱՒԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՇԱԲԱԹՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Ոստիկանութեան եւ Իրաւապահ ուժերի շաբաթւայ առիթով, չորեքշաբթի՝ 8 հոկտեմբեր 2025 թւականին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները շնորհաւորական այցելութեամբ հանդիպում ունեցան հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանի հետ:

Հանդիպմանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի պատգամաւոր՝ դկտր. Արա Շահվերդեանը կառոյցիս անունից շնորհաւորանքի խօսքեր ուղղելով յայտնեց, որ Ոստիկանութեան շաբաթը պատեհ եւ արժէքաւոր առիթ է նշելու ոստիկանութեան աշխատակիցների քրտնաջան աշխատանքն ու ջանքերը, ովքեր օր ու գիշեր աշխատում են հասարակութեան անվտանգութիւնն ու խաղաղութիւնը պահպանելու համար։ Խորհրդարանի պատգամաւորը երախտագիտութեամբ անդրադարձաւ նաեւ 12-օրեայ պարտադրեալ պատերազմի ընթացքին, երկրի անվտանգութեան հաստատման եւ պաշտպանութեան համար իրենց անձը նւիրաբերած ոստիկանութեան աշխատակցներին:

Հանդիպման աւարտին Գեներալ Մոհամադեանը շնորհակալութիւնը յայտնեց այցելութեան առիթով եւ նշեց, որ իրենց աշխատանքը նմանում է արեւի լոյսին, որը՝ առանց խտրականութեան, ճառագայթում է բոլոր ժողովրդի համար, ովքեր ապրում են Իրանում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ