Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՒՈՒԹԵԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, հինգշաբթի՝ 16 հոկտեմբեր 2025 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան հերթական սպասարկութեան սեղանը՝ մասնակցութեամբ Կենտրոնի տնօրէն դկտր. Հասան Աբդոլեան փուռի եւ Հայաստանից ժամանած՝ «Հայ Իրաւարանների Ասոցիացիայ»-ի նախագահ Շահէն Պետրոսեանի եւ խորհրդականներ՝ Լիանա Սիմոնեանի եւ Արամ Ջիւլխասեանի:

Ազգային Առաջնորդարանում յարգոյ հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, Դատական խորհրդի ատենապետ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: Ներկայ էին նաեւ հայ փաստաբաններ՝ Արա Ջահանին եւ Մելիա Նազարեանը, «Իրաւաբանների կենտրոնի» (مرکز وکلا) փաստաբանները եւ փորձագէտները, Իսրայէլ-Իրան 12-օրեայ պատերազմից տուժած հայ ընտանիքը նաեւ կայացած նախորդ սպասարկութեան սեղանի դիմորդներից՝ Ռոստամլու ընտանիքը, որոնց թղթածրարը արդիւնաւորւել եւ մասնակցել էին յայտնելու իրենց շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսքը:

Խորհրդարանի Պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը հիւրերին ողջունելով, գոհունակութիւն յայտնեց նմանօրինակ նախաձեռնութիւնների կազմակերպումը, որոնք հնարաւորութիւն են ընձեռնում հայրենակիցներին անվճար ծառայութիւն մատուցելու եւ խնդիրները մեղմացնելու եւ երբեմնի լուծելու առումով: Նա ընդգծելով Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների առաւել սերտացման եւ զարգացման համար նախաձեռնւող իւրաքանչիւր քայլի կարեւորութիւնը, ուրախութիւն յայտնեց, որ այժմ դատական եւ իրաւական ոլորտներում նաեւ այս կապերը կը զարգանան եւ կը խորանան: Խորհրդարանի Պատգամաւորը նշեց, որ դա կը սահունացնի նաեւ Հայաստանում բնակւող Իրանցի հայրենակիցների իրաւական գործերի լուծման ընթացքը, որն ինքնին դրական երեւոյթ կարելի է համարել:

«Հայ Իրաւարանների Ասոցիացիայ»-ի նախագահ Շահէն Պետրոսեանն իր հերթին ողջունելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ հիւրընկալութեան համար: Նա նշեց, որ իսկապէս գովելի եւ հետաքրքրական է տեսնել իրանահայ համայնքի եւ պարսիկ հայրենակիցների փոխյարաբերութիւնները եւ համագործակցութեան եզրերը եւ համատեղ ջանքերը, որոնք ձգտում են ամենալաւ ծառայութիւնները մատուցել հայրենակիցներին։

Իսկ նաեւ դկտր. Հասան Աբդոլեան փուռն իր խօսքերում նշեց, որ կենտրոնն ունի շատ մօտիկ համագործակցութիւն ազգ. Առաջնորդարանի հետ եւ սպասարկութեան սեղանները կը գործեն շարունակաբար՝ իրաւական աջակցութիւն ցուցաբերելով բոլոր հայրենակիցներին: Նա յաւելեց, որ նաեւ 12-օրեայ պարտադրեալ պատերազմի ընթացքին տրամադրեց իրաւական, փորձագիտական եւ հոգեբանական ծառայութիւններ բոլոր տուժածներին։

Ծրագրի աւարտին դիմող հայրենակիցներն առիթ ունեցան իրենց իրաւական խնդիրների մասին անվճար խորհրդատւութիւն ստանալ սպասարկութեան սեղանին մասնակից փաստաբաններից:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ