Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԷՅԱՍԵՂԱՆ-ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՐԴԻՆԵՐԻ ԵՒ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ ՊԱՏՒԻՆ

Ուրբաթ, 24 հոկտեմբեր 2025 թւականի երեկոյեան, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Իրան–Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների, ազատորդիների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած թէյասեղան-հանդիպումը:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրնյք. Հարմիկ Աւետեանը, Հայկ Տէր Մկրտչեանը եւ Արթին Շահբազեանը, Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը, նահատակների ընտանիքները, ազատամարտիկներ եւ վետերաններ։

Միջոցառման սկզբին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց նահատակների յիշատակը, ապա Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը աղօթեց նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Առանձին ելոյթներով, յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը ողջունեց ներկաներին եւ որպէս անցնող տարւայ գործունէութեան ամփոփում յանձնախմբի ատենադպիր Արմինէ Դաւթեանի միջոցով ներկայացւեց միամեայ գործունէութեան զեկոյցը: Յանձնախմբի փոխատենապետ Հայկ Մելքոնեանը եւ նիւթական պատասխանատու Անդրանիկ Իբրանոսեանը նաեւ ներկայացնելով իրականացւող աշխատանքներն ու ապագայ ծրագրերը, ընդհանուր բացատրութիւններ ներկայացրեցին՝ Թեմական խորհրդի հաստատմամբ Նոր Բուրաստան գերեզմանատնում նահատակների ամփոփման կից տարածքը, որպէս ամփոփման վայր անձնուրացներին յատկացնելու եւ «Ա. Աւետիսեան» բուժարանի ծառայութիւններից օգտւելու նոր հնարաւորութիւնների մասին:

Խորհրդարանի Պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանն իր ելոյթի ընթացքում բարձր գնահատանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում, իրենց կեանքը նւիրաբերած նահատակների նաեւ անձնուրացների ու ազատորդիների անսակարկ նւիրումին եւ նրանց ընտանիքների համբերատարութեանն ու հոգատարութեանը: Նա նշեց, որ նրանց արիւնը պահպանեց համայնքի յարգանքն ու արժանապատիւ ներկայութիւնը երկրում։

Թեմական խորհրդում յանձնախմբի հետ կապ՝ պրն. Արթին Շահբազեանը նաեւ իր հերթին վերահաստատեց, որ նահատակների ընտանիքները, անձնուրացներն ու ազատամարտիկները համայնքի ամուր սիւներն են: Նա իր արտայայտութիւններում նշեց.-«Ձեր շնորհիւ այսօր ունենք եկեղեցիներ, դպրոցներ, պատգամաւորներ, որոնցով կարող ենք պահպանել մեր քրիստոնէական հաւատը, ինքնութիւնը եւ մեր լեզուն»:

Միջոցառումն աւարտւեց ազատ զրոյցներով, առաջարկներով եւ համեստ հիւրասիրութեամբ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ