Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԻՍԼ. ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 3 նոյեմբեր 2025 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, նախորդ շրջանի թեմական խորհրդի անդամ՝ պրն. Արմէն Նազարեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեցին՝ Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի փոխնախագահ Փարւիզ Սորուրիին, նրա խորհրդական՝ դկտր. Աքբար Բահմանիին եւ նրանց ընկերակցող պատւիրակութեանը:

Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը՝ Թեմակալ Առաջնորդի եղբայրական ողջոյնները փոխանցեց եւ շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան համար մատնանշելով, որ նրանք ոչ թէ հիւրեր այլ ընտանիքի անդամներ են: Նա իր արտայայտութիւններում անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ հայ ու իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին եւ առկայ սերտ յարաբերութիւններին: Հայր Սուրբը նշեց, որ մեր բոլոր կառոյցները՝ եկեղեցիներն ու դպրոցները, բոլորը վկաներն են, որ հայ ժողովուրդն այստեղ դարաւոր ապրել է իր իրանցի եղբայրների հետ, ուստի դրանց հանդէպ ուշադրութիւնն առիթ է յարաբերութիւնների առաւել սերտացման: Նա նշեց, որ այս իրականութեան ամենամեծ վկան է «Սուրբ Մարիամ» մետրոկայանը, որին առիթ է ունեցել այցելելու եւ գոհանալու դրա տւած հոգեւոր ապրումներով: Հայր Սուրբն իրանահայ համայնքի անունից շնորհակալութիւն յայտնեց այս մեծ իրագործումի համար եւ նշեց, որ մետոյի գոյութիւնը առիթ է, որ մենք մեր ուխտը վերանորոգենք մեր իրանցի եղբայրների հետ:

Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի փոխնախագահ Փարւիզ Սորուրին նաեւ շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ Թեմակալ Առաջնորդի համար մաղթեց շուտափոյթ ապաքինում: Պրն. Սորուրին յայտնեց, որ իրանի հայ համայնքը վաղուց ի վեր Իրանի մեծ ազգի արժէքաւոր մասն են կազմել՝ ազնիւ եւ հայրենասէր ժողովուրդ, որը հաւատում է մարդկային արժէքներին եւ միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի մշակոյթի, արւեստի եւ հասարակական կեանքի զարգացման գործում: Նա յիշատակեց նաեւ հայերի ակնառու դերը Իսլամական յեղափոխութեան յաղթանակում եւ Սրբազան պաշտպանութեան գործում:

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, իրենց հերթին ողջունելով յարգարժան հիւրերին շնորհակալութիւն յայտնեցին այցելութեան եւ ցուցաբերած ուշադրութեան համար: Ընթացքում արծարծւեցին կառոյցիս եկեղեցիների եւ դպրոցների քաղաքապետարանի տուրքի վճարումներին առնչւող խնդիրները յուսալով, որ հնարաւոր լինի համատեղ ջանքերով փարատել դժւարութիւնները:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 23 Նոյեմբերի 2025;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 24 Նոյեմբերի 2025;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 25 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ