Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒՐԲԱԹՕՐԵԱՅ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սոյն թւականի հոկտեմբերի 24-ին սկսւեցին ոչ-հայկական դպրոցներ յաճախող աշակերտների համար նախատեսւած ուրբաթօրեայ դասընթացները:

Ուրբաթօրեայ դասընթացների պատասխանատու Հայրիկ Աղանեանը նախաձեռնել էր աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը եւ դասաւանդող ուսուցիչները։

Հանդիպումը միտւած էր դասընթացների արդիւնաւէտ մեկնարկին։ Քննարկման ընթացքում տկն. Աղախանեանին ներկայացւեց յանձնառու ուսուցչական կազմը, արձանագրւած աշակերտների թւային պատկերը եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Ընդգծելի է այն, որ տարիներ շարունակ Կրթական խորհուրդների որդեգրած քաղաքականութեան առանցքային նպատակներից մէկն է՝ որքան հնարաւոր է նւազեցնել այն գործօնները, որոնք հայ աշակերտին մղում են շարունակելու ուսումը ոչ-հայկական դպրոցներում՝ մասնաւորապէս միջնակարգի Ա եւ Բ օղակներում։

Որոշ ծնողների մօտ անտեսանելի թւացող, սակայն խորքային հետեւանքներ ունի այն փաստը, երբ աշակերտները, անկախ նրանից՝ ուրբաթօրեայ դասընթացների մասնակից են թէ ոչ, աստիճանաբար կտրւում են իրենց ընկերական եւ հայկական միջավայրից։ Այդ հեռացումը ոչ միայն թուլացնում է ազգային ինքնագիտակցութիւնը, այլեւ կարող է բացասաբար ազդել նրանց անձնական ու հոգեւոր զարգացման վրայ։

Ուրբաթօրեայ դասընթացների կազմակերպումը բացառիկ հնարաւորութիւն է ստեղծում հայ աշակերտների համար, որոշ չափով լրացնելու իրենց ազգային կրթութեան մէջ գոյացած բացը։ Այս դասընթացների միջոցով նրանք առնչւում են մայրենի լեզւին, պատմութեանը եւ Կրօնին փորձելով աւելացնել եւ պահպանել իրենց գիտելիքները ազգային արժէքների վերաբերեալ։

Դասընթացները ոչ միայն կրթական նշանակութիւն ունեն, այլեւ ծառայում են որպէս հնարաւորութիւն՝ աշակերտներին մօտ պահելու իրենց ընկերական միջավայրին, կապելով հայ համայնքին, ամրապնդելով նրանց պատկանելիութեան զգացումը եւ ազգային ինքնագիտակցութիւնը։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ