
Երեքշաբթի, 2 դեկտեմբեր 2025 թւականին, Թեմական Խորհրդի հրաւէրով եւ մասնակցութեամբ համայնքում աշխատող միութիւնների վարչութեան դիւանների եւ ներկայացուցիչների, խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2026 թւականի Ամանորեայ խրախճանքների եւ ընդհանուր առմամբ ծրագրերի ու ձեռնարկների կազմակերպման առնչւող հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի ներկայացուցիչների կողմից բացատրւեցին եւ ներկաների ուշադրութեանը յանձնւեցին մի շարք նկատառումներ, որոնք ինչպէս միշտ, նաեւ այս օրերին անհրաժեշտ է յարգել, որպէս իրանցի հայրենակիցներ:
Նոր Տարւայ դիմաւորման տարբեր սրահներում կազմակերպւող խրախճանքներին անդրադառնալով նշւեց, որ ակնկալւում է խնջոյքները կազմակերպւեն միութիւնների ուղղակի վերահսկողութեամբ՝ յարգելով պահանջւող նկատառումները եւ առիթ չտալ դժւարութիւնների հանդիպել, որն այս ուղղութեամբ բացատրւեցին մի շարք այլ մանրամասնութիւններ։
Միութիւնների ներկայացուցիչները եւս իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները յայտնեցին վերոնշեալ հարցերի վերաբերեալ, որոնց մասին խորհրդակցելուց յետոյ հանդիպումն աւարտւեց ներկաների գոհունակութեամբ եւ փոխադարձ համագործակցութեան մթնոլորտում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ