
Երեքշաբթի, 2 դեկտեմբեր 2025 թւականին, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը ընկերակացութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի հանդիպում ունեցան Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դկտր. Սէյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների եւ յուշարձանների պահպանութեան ոլորտում անհրաժեշտ աշխատանքներին ու ծրագրերին նաեւ մշակութային ժառանգութեան կենտրոնում գրանցւած եկեղեցիների պահպանման եւ նորոգութիւնների համար բիւջէ տրամադրելու պահանջին։ Այս ուղղութեամբ մատնանշւեց Ս. Աստւածածին եկեղեցու տարածքի սալարկման աշխատանքին։
Սոյն հանդիպումը խոստումնալից մեկնարկ է ապագայում արդիւնաւէտ համագործակցութիւններ ունենալու կապակցութեամբ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ