Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզը ստացաւ իր գործունէութեան նոր արտօնագիրը

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը ուրախութեամբ տեղեկացանում է, որ Հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզը ստացել է աշխատանքային/գործունէութեան արտօնագիր։

Ինչպէս գիտէք Իրանի նպատակայարմարութեան խորհրդի վերջին որոշման համաձայն մանկապարտէզների վերահսկողութիւնը Բարեկեցութեան կազմակերպութեան (سازمان بهزیستی) հսկողութիւնից անցել է Իրանի կրթադաստիարակչութեան նախարարութեան, «Երեխայի կրթութեան եւ դաստիարակութեան ազգային կազմակերպութեան» (سازمان ملی تعلیم و تربیت کودک) վերահսկողութեան ներքոյ։

Նոր արտօնագիր ստանալու նպատակով Կրթական Խորհուրդը տեւական ժամանակ է, որ հետամուտ է այս գործընթացին, որպէսզի լրացնելով համապատասխան պահանջւած փաստաթղթերը, ստանալ մանկապարտէզների աշխատանքը շարունակելու թոյլտւութիւն։ Այս ընթացքում մանկապարտէզների տեսչուհիներն եւս իրենց անվերապահ համագործակցութիւնն են ցուցաբերել։

Նշելի է «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի` Մադլէն Քեշիշեանը, հետեւել եւ մասնացել է «Երեխայի կրթութեան եւ դաստիարակութեան ազգային կազմակերպութեան» դասընթացներին, հարցազրոյցներին ու քննութիւններին եւ յաղթահարելով դրանք նշանակւել է, որպէս մանկապարտէզի արտօնագրւած տնօրէն։

Այժմ երկարատեւ աշխատանքներից յետոյ ուրախութեամբ յայտնում ենք, որ «Սասուն» մանկապարտէզն ստացել է իր աշխատանքային արտօնագիրը եւ մանկապարտէզի մուտքին փակցւել է համապատասխան ցուցատախտակը։

Այս առիթով Կրթական Խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը եւ մանկապարտէզների կապ' Կարինէ Մանուչարեանը դեկտեմբերի 10-ին, այցելեցին «Սասուն» մանկապարտէզ եւ Խորհրդիս շնորհաւորանքն, շնորհակալութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեցին մանկապարտէզի տնօրէնին՝ Մադլէն Քեշիշեանին։

Հարկ է նշել Կրթական խորհուրդը եւ միւս մանկապարտէզների տեսչուհիները հետեւում են պատկան արտօնութիւնները ստանալ։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ