
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի 25 դեկտեմբեր 2025 թւականին, Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագի եւ առաջին մարտիրոսի տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Այս առիթով, նոյն օրը հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Սրբ. Վարդանանց եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. Պատարագ:
Օրւայ պատարագիչն է լինելու Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Սկիզբ ս. պատարագի ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ լինելու կրօնական արարողութեան, եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ