Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ծանօթութիւն լրագրողական աշխատանքին

Չորեքշաբթի, սոյն թւականի դեկտեմբերի 10-ին, Կրթական խորհրդի «Դպրոցական Էջ»-ի նախաձեռնութեամբ, «Մարիամեան» դպրոցի սրահում տեղի ունեցաւ լրագրութեան աշխատանքի ծանօթացման հանդիպում՝ հայկական դպրոցների միջնակարգ օղակի աշակերտների եւ աշակերտուհիների մասնակցութեամբ։

Հանդիպմանը բացման խօսքով հանդէս եկաւ «Դպրոցական Էջ»-ի խմբագրական կազմի ներկայացուցիչ՝ Նոռա Մովսիսեանը՝ ողջունելով ներկաներին եւ ներկայացնելով հրաւիրեալ բանախօսին՝ «Ալիք» օրաթերթի լրագրող՝ օրիորդ Կարինէ Դաւթեանին։

Օրդ. Կարինէ Դաւթեանը ներկայացրեց լրագրութեան ոլորտի հիմնական առանձնայատկութիւնները, անդրադարձաւ լրագրողի աշխատանքի պատասխանատու կողմերին եւ տեղեկատւութեան արժէքաւորման կարեւոր կէտերին։

Հանդիպման ընթացքում աշակերտներին յանձնարարւեց լուսաբանել իրենց դպրոցում տեղի ունեցած նախորդ տարւայ «Նոր Տարւայ» միջոցառումը՝ լրագրողական աշխատանքի սկզբունքներին համապատասխան։

Այնուհետեւ Կրթական Խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, Խորհրդի անունից, բարձր գնահատեց աշակերտների աշխոյժ մասնակցութիւնը եւ իր երախտագիտութիւնը յայտնեց օրդ. Կարինէ Դաւթեանին՝ համագործակցութեան համար։

Նշելի է, որ խորհուրդը չի սահմանափակւի միայն այս մէկ հանդիպմամբ, այլ կստեղծի հնարաւորութիւն՝ ապագայում նմանօրինակ հանդիպումներ կրկին կազմակերպելու համար։

Հանդիպումն աւարտւեց միասնական յուշանկարով։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ