
Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ եւ համակարգող փոխհրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայարին, Ս. Ծննդեան տօների առիթով այցելել է հայազգի զինհաշմանդամ եւ երկար տարիներ գերութեան մատնւած Սեմիկ Վարդանեանի ընտանիքին եւ հանդիպել նրա հետ։
Ծովակալ Սայարին, անդրադառնալով կրօնական փոքրամասնութիւնների դերակատարութեանը Սրբազան Պաշտպանութեան տարիներին, ընդգծել է, որ հայազգի վետերաններն ու նահատակներն Իրանի պաշտպանութեան գործում ցուցաբերել են արժէքաւոր ծառայութիւն, եւ պետութեան պարտականութիւնն է գնահատել նրանց նւիրումն ու անձնազոհութիւնը։ Այս մասին է տեղեկացնում Բանակի մամլոյ կենտրոնը:
Նա յիշել է նաեւ 1369 թւականի Մանջիլի երկրաշարժի օրերին հայազգի զինծառայողի օրինակն՝ ընդգծելով, որ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների մէջ առկայ ծառայասիրութիւնը, նւիրւածութիւնն ու պատասխանատւութեան զգացումը վկան է նրանց հաւատարմութեան եւ ազգային պարտաւորութեան մասին։
Սեմիկ Վարդանեանը շնորհակալութիւն յայտնելով այցի եւ ուշադրութեան համար՝ պատմել է իր գերեւարութեան յիշողութիւններից դրւագներ:
Նշենք, որ Սեմիկ Վարդանեանը 1986 թւականին էր մեկնել ռազմաճակատ, ծառայել որպէս կամաւոր եւ ծառայութեան վերջին օրերին, երբ զօրացրւելու շեմին էր գերեւարւել է Իրաքի բաասական ուժերի կողմից։ Չորս տարի գերութեան մէջ մնալուց յետոյ նա տուն է վերադարձել մարմնական բազմաթիւ վնասւածքներով:
Լուրը՝ «Ալիք»-ից